Չինաստանի հյուսիս-արևմուտքում՝ Սինցզյան Ույղուրական ինքնավար շրջանում, տեղի է ունեցել 4.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չկան:
Ինչպես հաղորդում է Xinhua գործակալությունը՝ վկայակոչելով Պետական սեյսմոլոգիական կենտրոնին, երկրաշարժը գրանցվել է տեղի ժամանակով ժամը 11:21-ին Սինցզյան Ույղուրական ինքնավար շրջանի Իլի-Ղազախական ինքնավար մարզում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 6 կիլոմետր խորության վրա:









































