Վլադիվոստոկի օդակայանում տեղադրված նոր տերմինալի անգլալեզու տարբերակը միգրացիոն քարտը ստանալուց հետո այն ստացողներին առաջակում է երգել:
«Attention! Migration card issues automatically. Please sing when you receive it» ասվում է պատուհանին փակցված հայտարարության մեջ: Թարգմանաբար այն հետևյալ տեսքն ունի` «Ուշադրությո՛ւն, միգրացիոն քարտը տրամադրվում է ավտոմատ կերպով: Խնդրում ենք երգեք, այն ստանալուց հետո»:
Ուշագրավ այս հայտարարության լուսանկարը հայտնվել էր Վլադիվոստոկի սոցցանցերում, որտեղ բլոգերները կարծում են, որ դա տպագրական սխալի արդյունք է «sing» (երգել) բառի փոխարեն պետք է լիներ «sign» (ստորագրել):
ՌԴ ԴԱԾ սահմանապահ վարչության մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ իսկապես անգլերեն տարբերակում տպագրական սխալ է տեղի ունեցել, շուտով այն կուղղվի:
Տեղեկացնենք, որ Վլադիվոստոկի միջազգային օդակայանի նոր շենքը կառուցվել էր «АТЭС-2012» գագաթնաժողովի աշխատանքների նախապատրաստման շրջանակներում, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 2-ից 9-ը:










































