Ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալին պարգևատրվել է Ազատության մեդալով: Այս մրցանակը, որ ստեղծվել է 1989 թվականին, ամենամյա մրցանակ է, որ շնորհվում է Միացյալ Նահանգների ազգային սահմանադրական կենտրոնում:
Արարողությունը տեղի է ունեցել Ֆիլադելֆիայում (ԱՄՆ): Ալին ժամանել է կնոջ՝ Լոնիի հետ, որը շնորհակալություն է հայտնել մրցանակի և դրամական (100,000 դոլար) պարգևի համար: Այս մասին հաղորդում է CityNews-ը:
Հատկանշական է, որ այս մրցանակը տարիներ առաջ տրվել է ՀԱՀ-ի նախկին նախագահ Նելսոն Մանդելային, ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարտերին, կինոռեժիսոր Սթիվեն Սփիլբերգին և Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերին: