Գյումրիի քաղաքապետի ընտրություններում անվավեր քվեաթերթիկների ռեկորդ են արձանագրել: Չորս հազար քվեաթերթիկ համարվել է անվավեր` քառասունհինգ հազարի մեջ, որոնց վրա հիմնականում գրված են եղել Վարդան Ղուկասյանի և Մարտուն Գրիգորյանի անունները, շատ դեպքերում` «ցավդ տանեմ» մակագրությամբ:
«Հրապարակ»-ը գրում է, որ քվեաթերթիկներից որոշների վրա էլ Սամվել Բալասանյանի անվան դիմաց գրված է եղել` «դավաճան», «սրբապիղծ», իսկ որոշների վրա էլ այնպիսի «անվանարկումներ» են եղել, որ հանձնաժողովների կին նախագահները քվեաթերթիկը բացելիս կարմրել ու չեն կարդացել: Նման անվավեր քվեաթերթիկներ գրեթե բոլոր հանձնաժողովներում կան, բայց ամենաշատը «Բոշի մայլում» են եղել:










































