Wednesday, 24 06 2026
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
21:50
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
Խնդիրը ոչ այնքան չալաբյաններն են, որքան նրանց ընտրողը. «արտաքին» մտածողություն կրում են շատերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա
Պուտինը չի շնորհավորելու Փաշինյանին. ճնշումները մեծացնելու տեղ է տեսել
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել
Չալաբյանի ձերբակալությանը կհաջորդեն այլ ձերբակալություններ
18:10
Չինաստանում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 9 հազար մարդ
Ռուսաստանը անցնում է Ուկրաինայի դեմ «հայրենական պատերազմի»
17:50
Իսրայելը և Լիբանանը քննարկում են տարածքների փոխանցման տարբերակը
Հունիսի 24-ից պարզեցվել է էլեկտրացանցին միացման կարգը․ ՀԷՑ

Փոքր ու մեծ ռասիզմը. մամուլ

«Բուլղարական լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվել, թե իբր Բուլղարիա-Հայաստան խաղի ժամանակ մարզադաշտում մեր ֆուտբոլիստների հասցեին վանկարկում էին` «գնչուներ», և մեր Ֆուտբոլի ֆեդերացիան, ըստ այդ լուրերի, բողոք է ներկայացրել` մեղադրելով բուլղարացի մարզասերներին ռասիզմի մեջ: Հայաստանում այդ լրատվությունը ոչ np չի հաստատում, բայց եթե նման վանկարկումներ իսկապես եղել են, ապա զարմանալի է, որ բարեկամ ժողովրդի մեջ կան մարդիկ, որոնք այդքան սխալ պատկերացումներ ունեն մեր ազգի մարդաբանական տիպի և կացութաձևի մասին»,- գրում է «Առավոտ»-ը խմբագրականում և հավելում.

«Բայց առավել կարևոր է, որ միջազգային ատյանները, այդ թվում` ՖԻՖԱ-ն, չափազանց զգայուն են այդ խնդրի վերաբերյալ և իսկապես հաճախ պատժում են այն երկրներին, որոնց երկրպագուները ռասիստական դրսևորումներ ունեն: Օրինակ` Եվրոպայի վերջին առաջնության ընթացքում Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տուգանվել է ոչ միայն ֆանատների խուլիգանության, այլև ռասիստական արարքների համար:

Թվում է, թե նման մոտեցումը ավելորդ եվրոպական «պոլիտկոռեկտություն» է: Բայց իրականում դա որոշակի մտածելակերպ է, արժեքային համակարգ, որի կանոններին երբեմն իրենք` եվրոպացիները չեն հետևում, բայց մենք` հայաստանցիներս, դրանք մինչև վերջ չենք ընկալել: Դրա վկայությունները բազմաթիվ են: Վերջերս Շիրակի մարզի Ձորակապ գյուղում տեղի են ունեցել գյուղապետի ընտրություններ: Տեղի բնակիչները պնդում են, որ իր «վերարտադրությունն» ապահովելու համար գյուղապետը Ախալքալաքից մի քանի ժամով բերել էր գյուղում երբևէ չապրած, բայց գրանցում ունեցած մարդկանց, որոնք քվեարկել են իր օգտին, իսկ հետո վերադարձել Վրաստան: Շատ հնարավոր է, որ հենց այդպես էլ եղել էր: Բայց տեսեք, թե ինչ միջոցների են պատրաստ դիմել բողոքավորներից ոմանք. նրանք, իրենց պահանջը չբավարարելու դեպքում, սպառնում են փակել ճանապարհները (դա նորմալ է) և գյուղից վռնդել այն ախալքալաքցիներին, որոնք այնտեղ մի քանի տարի ապրում են` սյուժեն եթեր է գնացել թե’ Գյումրիում, թե’ Երևանում: Այսինքն` գյուղապետի հնարավոր ապօրինության համար պետք է պատասխան տան ոչ մի մեղք չունեցող մարդիկ:

Դե, հիմա համեմատեք այդ մոտեցումը նման մտածելակերպի համաշխարհային արտապատկերի հետ: Մահմեդականները դժգոհ են մնացել ինչ-որ ամերիկյան ֆիլմից, որը, իրենց կարծիքով, սխալ լույսի տակ էր ներկայացնում սեպտեմբերի 11-ը: Ո՞րն է դրա դեմ բողոքելու ձևը` գնդակոծել և հրետակոծե՞լ ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունները տարբեր երկրներում: Նույն տրամաբանությունն է:

Անձամբ ինձ համար ավելի կարևոր են մարդկային հատկանիշները, քան ազգային պատկանելությունը, առավել ևս` «որտեղացի» լինելը: Այսինքն` ես խնդիր չունեմ շփվելու ադրբեջանցիների հետ: Ես խնդիր ունեմ շփվելու այն մարդկանց հետ` թեկուզ հայերի, որոնք գտնում են, որ կացնով քնած մարդուն սպանելը որևէ ձևով հնարավոր է արդարացնել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում