Սանկտ Պետերբուրգում ոստիկանությունն Ինտերպոլի հարցմամբ ձերբակալել է Ուկրաինայի անչափահաս քաղաքացու, ով կասկածվում է սպանության մեջ: 14-ամյա աղջնակը գտնվել է Հյուսիսային մայրաքաղաքում Ռուսաստանի ՆԳՆ գլխավոր վարչության Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի աշխատակիցների կողմից, գրում է Interfax-ը:
Ուկրաինայի ՆԳՆ տեղեկատվության համաձայն` աղջիկը սպանության մասնակից է:
Ներկա պահին կասկածյալը գտնվում է «Երեխաների սոցիալական մանկատուն» պետական բյուջետային հաստատությունում:









































