SNC կանացի ամսագիրը կթողարկի շապիկներ, որոնց վրա գլխավոր խմբագիր Քսենիա Սոբչակը ներկայացված է Տիրամոր կերպարով: Այս մասին հայտնում է Известия թերթը:
Շապիկը պատրաստել է դիզայներ Կատյա Դոբրյակովան: Սոբչակը Известия-ին հայտնել է, որ շապիկների դիզայնը մտահղացել էր հենց Դոբրյակովան: Արդյոք ամսագրի շապիկը հավատացյալների զգացմունքները չի՞ վիրավորի. Սոբչակը խորհուրդ է տվել այս հարցով դիմել հենց դրա հեղինակին:
Դոբրյակովան մասնագիտանում է հումորային գրություններով շապիկների ստեղծման ուղղությամբ:
Ինչպես ճշգրտվում է Ленту.ру-ին եկած SNC ամսագրի մամլո հաղորդագրության մեջ` Սոբչակի նկարով շապիկները հնարավոր կլինի ձեռք բերել Մոսկվայում միայն սեպտեմբերի 15-ին: Այդ օրն ամսագրի խմբագրությունը կնշի SNC-ի 50-րդ հոբելյանական համարի լույս տեսնելը:
Քսենիա Սոբչակը SNC (Style.News.Comments) ամսագրի գլխավոր խմբագիր է նշանակվել 2012-ի մայիսին:






































