Իսպանական «Աթլետիկ»-ի ու Կոլումբիայի ազգային հավաքականի հարձակվող Ռադամել Ֆալկաոն, պատասխանելով լրագրողների՝ իր՝ «Ոսկե գնդակ»-ն ստանալու հնարավորություններին վերաբերող հարցին, ասել է.
«Հիմա չեմ մտածում «Ոսկե գնդակ»-ի մասին: Ճիշտ է, որ ինձ մոտ լավ է ստացվում վերջին շրջանի հանդիպումները թեˊ ակումբի և թեˊ ազգային հավաքականի կազմում: Սակայն, այնուամենայնիվ, ես հասկանում եմ, որ ֆուտբոլի ամենահեղինակավոր անհատականությունները թեկնածուների թվում են»:







































