Իսպանական AS-ը հաղորդում է, որ Մադրիդի «Ռեալ»-ի ու Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեմային արդեն 815 րոպե է՝ չի հաջողվում գրավել մրցակցի դարպասը:
Վերջին անգամ Բենզեման գոլի հեղինակ է դարձել անցած մրցաշրջանի վերջին խաղում՝ «Մալյորկա»-ի հետ հանդիպման ժամանակ: Այս՝ «առանց գոլի» ընթացքն ամենաերկարն է ֆուտբոլիստի կարիերայում:








































