Երեկ երեկոյան Վրաստանի Քութաիսի քաղաքում փոթորիկ է եղել: Вести-ն տեղեկացնում է, որ քաղաքում բազմաթիվ շինությունների տանիքներ են պոկվել, արմատախիլ են եղել ծառեր, որոնք վնասել են շենքերն ու ավտոմեքենաներ:
Զոհեր ու տուժածներ չկան:
Այսօր առավոտյան սկսվել են վերականգնողական աշխատանքները:
Իմերեթիայում ուժեղ քամին վնասել է էլեկտրահաղորդիչ լարերը, ինչի հետևանքով բազմաթիվ գյուղեր մնացել են առանց էլեկտրաէներգիայի: