Արգենտինայի Կառլոս Պա քաղաքի Կապիտան անվամբ գերմանական հովվաշունը այնքան նվիրված էր իր տիրոջը, որ նույնիսկ նրա մահվանից 6 տարի անց չի լքում նրա գերեզմանը: Լրագրողների հետ հարցազրույցում հանգուցյալի կինը պատմել է, որ ամուսնու մահից հետո շունն անհետացել է: Ինքն ու որդին երկար որոնումներից հետո եկել են այն եզրակացության, որ շունը, հավանաբար, սատկել է մեքենաների անիվների տակ կամ նոր ընտանիք գտել: Սակայն մի օր գերեզման այցելելիս նրան գտել են այնտեղ: Նրանք զարմացել են, թե ինչպես է շունը կարողացել գտնել տիրոջ գերեզմանը:
Շանը Միգել Գուզմանը տուն էր բերել 2005-ին՝ որպես նվեր իր որդուն՝ Դեմիենին: Որոշ ժամանակ անց շունը նվիրվել է Միգելին, նրանից չի հեռացել: 2006-ի մարտի 24-ին Միգելը մահացավ, սակայն, ինչպես երևում է, Կապիտանը թույլ չտվեց, որ մահը իրենից հեռացնի իր սիրելի տիրոջը:
Վերոնիկան և 13-ամյա Դեմիենը վեց տարիների ընթացքում փորձել են նրան տուն վերադարձնել, սակայն ապարդյուն: Գիշերը շունը քնում է՝ գլուխը շիրմաքարին դրած:
Շների հավատարմության մասին բազմաթիվ դեպքեր են հայտնի, շատ ֆիլմեր են նկարահանվել, բայց այս մեկը յուրօրինակ է ու սրտակեղեք:










































