Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4.7 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 408.29 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 408 դրամ:
Կենտրոնական բանկից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ արժութային շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 1.21-ով և կազմել 409.62 դրամ:
Առևտրային բանկերը դոլարը վաճառում են 409-411 դրամով, գնում՝ 405-407.5 դրամով:









































