Հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի 2005 թվականի չեմպիոն, ռուսաստանցի հայտնի մարզիկ Սերգեյ Արտյուխինը մահացել է սրտի կանգից: Սերգեյն ընդամենը 35 տարեկան էր:
Սերգեյը նաև աշխարհի 2001 թվականի գավաթակիր է: Միջազգային տարբեր մրցաշարերում նա ներկայացնում էր Ռուսաստանը, իսկ կարիերայի վերջին տարիներին` Բելառուսը: Բացի ըմբշամարտից` Արտյուխինը հետաքրքրվում էր նաև հոկեյով:
«Երեկ Սերգեյն անցկացրել է հոկեյի մարզումը: Նրա սիրտը կանգ է առել: Պատճառները պարզվում են»,- հայտնել են Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամլո ծառայության ներկայացուցիչները:








































