Ռուսաստանի բյուջեն համալրելու հոռետեսական կանխատեսումները փոխվում են` պայմանավորված Լիբիայում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքով միջազգային շուկաներում նավթի գների բարձրացմամբ:
Նախապես դեֆիցիտով պլանավորված բյուջեն, ամենայն հավանականությամբ, կդառնա ավելցուկային: Որոշ վերլուծաբաններ տարվա երկրորդ կեսի համար արդեն կանխատեսում են նավթի` ավելի քան 200 դոլար/բարել գին:
Այսօր նավթի գները արդեն իսկ գերազանցում են 100-110 դոլարը` այն դեպքում, երբ ՌԴ 2010թ. պետական բյուջեում Urals տեսակի նավթի գինը 2011 թ. համար կանխատեսվել է 75 դոլար/բարել, 2012թ. համար` 78 դոլար/բարել, իսկ 2013թ. համար` 79 դոլար/բարել:
Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը արդեն իսկ հայտարարել է, որ նավթի բարձր գների շնորհիվ Ռուսաստանի պահուստային ֆոնդի գումարը կկրկնապատկվի: Իսկ Ալեքսեյ Կուդրինը հայտարարել է, որ եթե նավթի գինը առաջիկա տարիներին պահպանվի 100 դոլար/բարելի շրջանակներում, ՌԴ պետական բյուջեն 2014 թվականից դեֆիցիտային չի լինի: