Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Բաքվում ընդունել է ԱՄՆ-ում գործող Stratfor հետախուզա-վերլուծական կենտրոնի հիմնադիր և գործադիր տնօրեն Ջորջ Ֆրիդմանին:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ԱՄՆ-ի ու Ադրբեջանի միջև համագործակցության հարցը: Բացի այդ, կողմերը քննարկել են Stratfor հետախուզա-վերլուծական կենտրոնի և Ադրբեջանի տարբեր վերլուծական կենտրոնների համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:









































