Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ վրացի ընդդիմադիր միլիարդատեր, «Վրացական երազանք» քաղաքական կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին Թբիլիսիում լրագրողների հետ ունեցած զրույցում չի բացառել, որ այս տարվա հոկտեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո կարող է փլուզվել իր կոալիցիան.
«Սկզբունքորեն դա նորմալ է: Կոալիցիան բաղկացած է մի քանի կուսակցությունից, և դրա հավանականությունը գոյություն ունի: Դա նորմալ գործընթաց է և տրամաբանական է»:
«Վրացական երազանք» կոալիցիայի կազմում ներառված են գործարարի հիմնադրած «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը, Հանրապետական, «Ազգային ֆորում», «Մեր Վրաստան – Ազատ դեմոկրատներ», Պահպանողական և «Արդյունաբերությունը կփրկի Վրաստանը» կուսակցությունները:









































