Wednesday, 10 06 2026
Քրեական օրենսգիրքը խախտող քաղաքական ուժը չպե՞տք է որևէ պատասխանատվություն կրի․ Նազարյանը՝ Գալյանին
Ռուսաստանը Միացյալ Նահանգներին «միջուկային» վերջնագիր է ներկայացրել
Մանդատ չվերցնելը որևէ բան չի փոխելու Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
Ինչո՞վ է պայմանավորված 2025-ին Արդարադատության նախարարության ծախսերի զգալի աճը․ Գալյանի զեկույցը
11:10
Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ
ԱԺ-ում դժվարություններից ընդդիմությունը պետք է վախենա, ոչ թե մենք․ Ալխաս Ղազարյան
10:50
Թրամփը հավատում է Թեհրանի հետ համաձայնագրի հնարավորությանը՝ չնայած նոր փոխադարձ հարվածներին
2025-ին մերժվել են 805 անձանց ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ դիմումները. Պողոսյան
Եռագլխի քվեները չեն փոխվել. Ալեքսանյան
Մեքենաները չեն ավելացել, հաստիքները նույնն են մնացել․ վարչապետի աշխատակազմի ղեկավարի զեկույցը
10:10
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի  հարվածների հետևանքով 13 զոհի մասին
Ռուսական ստի ողջ համակարգը շարունակում է գործել ՀՀ-ի դեմ, սակայն՝ արդյունավետության կտրուկ նվազմամբ
09:50
Նախընտրում ենք դիվանագիտական ​​լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով. Արաղչի
09:40
Գերմանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ զենք գնելու համար
Քոչարյանը իր հանցանքները չի գործել միայնակ. նրա ձայները նաև դրա ապացույցն են
09:20
Բելֆաստում դանակահարությունից հետո ցուցարարները հրկիզել են տներ և մեքենաներ
09:10
Նավթի գները նվազել են – 09/06/26
Ստամբուլից նոր ազդակ Երևանին․ Բայրամովը կրկին հիշեցրել է Ադրբեջանի նախապայմանների մասին
Ոստիկանությունն ապահովել է ավելի քան 180 հազար այցելուի անվտանգություն․ «Երևանի գինու օրեր»-ն՝ առանց լուրջ միջադեպերի
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան նոր ծրագրով կառուցվելիք ճանապարհը Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման առումով կարևոր նշանակություն ունի
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Լարսը բաց է
Վրաստանը Արևմուտքի հետ հարաբերությունների «վերբեռնում» է սկսում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
07:40
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ

«Թուրքիան սկսում է գնալով ավելի զայրացնել Ռուսաստանին». Zerkalo

Ադրբեջանական Zerkalo թերթում հրապարակվել է ադրբեջանցի քաղաքագետ Ռաուֆ Միրկադիրովի «Թուրքիան սկսում է զայրացնել Ռուսաստանին» խորագրով հոդվածը, որում ասվում է.

«Թուրքիան Հարավային Կովկասի տարածաշրջանում իր գործողություններով սկսում է գնալով ավելի շատ զայրացնել Ռուսաստանին: Անկարան ամրապնդում է իր ռազմավարական հարաբերությունները Բաքվի ու Թբիլիսիի հետ՝ ըստ էության Մոսկվային հասկացնել տալով, որ նա տարածաշրջանի կարևոր խաղացողներից մեկն է, և որ ժամանակն է՝ Ռուսաստանը հաշտվի այդ իրողության հետ:

Ռուս-թուրքական ռազմավարական գործընկերությունն ավարտվեց՝ այդպես էլ չսկսված: Առաջին հերթին ուշադրության արժանի է այն, որ հենց Գաբալայում Թուրքիայի վարչապետն առաջին անգամ հրապարակավ քննադատեց ներսիրիական հակամարտության վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը:

Դա մասնավորապես վերաբերում է Սիրիայում նախագահական ընտրությունների անցկացման անհրաժեշտության վերաբերյալ Մոսկվայի առաջարկին: Ընդ որում, Մոսկվան հայտարարել էր` եթե Բաշար Ասադը հաղթի այդ նախագահական ընտրություններում, ապա միջազգային հանրությունը պետք է հարգի Սիրիայի ժողովրդի ընտրությունը:

Մեկնաբանելով Մոսկվայի այդ նախաձեռնությունը՝ Էրդողանը զարմանք էր արտահայտել, թե ինչպես կարելի է Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի պայմաններում անցկացնել արդար ընտրություններ: Ցայժմ Թուրքիայի վարչապետը խուսափել է Սիրիայի ներքաղաքական ճգնաժամի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշմանն ուղիղ ու միանշանակ գնահատական տալուց:

Ըստ էության, Էրդողանի այդ հայտարարությունը կարելի է համարել պաշտոնական Անկարայի ու Մոսկվայի միջև ռազմավարական գործընկերության փուլի ավարտ: Գործին չեն օգնում անգամ Էրդողանի ու Պուտինի միջև բարեկամական հարաբերությունները: Սակայն հարցը միայն Սիրիան չէ:

Այսօր Թուրքիան և Վրաստանը պատրաստվում են անցկացնել համատեղ ռազմածովային զորավարժություններ: Բաթումի ջրատարածությունում կայանալիք այդ զորավարժություններին մասնակցելու է Թուրքիայի առափնյա պաշտպանության TCSG-71 մոտորանավակը: Այստեղ կարևորն այդ զորավարժություններին թուրքական կողմից մասնակցող նավերի քանակը չէ, կարևորը բուն փաստն է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում