Thursday, 11 06 2026
Քաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է
17:10
ԱՄՆ-ն այսօր երեկոյան շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին. Թրամփ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
ԱՄՀ գործադիր տնօրենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:30
Իսպանիայի կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Էրդողանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:10
Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի «անօրինական և հանցավոր հարվածներն» իր դեմ
Պակիստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
15:50
Ջորջա Մելոնին հանդես է եկել Ուկրաինայի հարցով ԵՄ միասնական ներկայացուցիչ նշանակելու առաջարկով
«Մարգարա» անցակետը կբացվի՝ մարդասիրական բեռներ ուղարկելու համար
15:30
Իրանը հորդորել է ԱՄՆ-ին համաձայնության հասնելու համար հրաժարվել սպառնալիքներից
Վիգեն Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
15:10
Մեքսիկան և Բրազիլիան կոչ են արել վերացնել Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած էմբարգոն
Թուրքիան փորձում է վերականգնել «օսմանյան ժառանգությունը»
Պուտինը Պետդումայի ընտրությունների օր կնշանակի
Ի՞նչ տեղի կունենա, եթե ՀՀ ում գազի գինը բարձրանա․ ՀԾԿՀ նահագահի պարզաբանումը
Նիկոլ Փաշինյանն «Ուժեղ Հայաստանի» և Սամվել Կարապետյանի դեմ դատական հայցեր է ներկայացրել
Ներկրել է վառելիք և թաքցրել է հարկերը․ ՊԵԿ նախագահը՝ Գագիկ Ծառուկյանի քրգործի մասին
Կոտայքի համայնքային ոստիկանները բացահայտել են խանութից կատարված գողությունը
Մեր ռիսկերը կառավարում ենք, գազի սակագնի հնարավոր փոփոխություն չկա․ ՏԿԵ նախարար
2022-ին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ սպանություն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
«Էթալու եմ Ծառուկյանի մոտ, ․․․ ըլնեմ, թե չեթամ»․ ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ համակիրների զրույցը
13:50
Հորդանանի բանակը հայտարարել է իրանական 20 հրթիռ խոցելու մասին
ՌԴ նախագահը հենվում է փաստերի և փաստարկների վրա․ կշարունակենք աշխատել, ոչ մի խնդիր չկա․ Փաշինյան
ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ընդունելության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է
Ազնիվ կլինեն՝ մանդատները չվերցնեն, այլապես իրենց ընտրակաշառքի գարշահոտը տարածելու են ԱԺ ում․ Փաշինյան
13:30
Բողոքի զանգվածային ցույցեր Ալբանիայում
Բոլոր կաշառակեր դատավորները հատ-հատ բռնվելու են և դատվելու․ վարչապետ
Երևանում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Շրջադարձի նախադրեալները առկայ են…. «Ալիք»

Իրանի ներքաղաքական կեանքում գնալով աւելի է ակնյայտ դառնում գալիք նախագահական ընտրութիւնների հունաւորումը` նախընտրական անպաշտօն դրսեւորումներով ու անդրադարձումներով: Եթէ վերջին ամիսներին դա աւելիով քննարկւում-բարձրաձայնւում էր այս կամ այն քաղաքական գործչի թեկնածութեան հաւանականութեամբ, ապա այժմ, դրանք արտայայտւում են քաղաքական ենթատեքստի կարեւորմամբ. այսինքնª թէ որ քաղաքական հոսանքին պէտք է վստահել նախագահական ինստիտուտը` գալիք 4 կամ 8-ամեակներին: Եւ քանի որ անցնող 8-ամեայ տիրապետութիւնը միանշանակ պատկանում էր պահպանողական հոսանքին, ընդորումª գործադիր, օրէնսդիր ու դատական եռեակ իշխանութիւններով, եւ որ միեւնոյն ուժերի մէջ դեռեւս առաջին քառամեայ շրջանից նկատելի դարձան մարտավարական թէ ռազմավարական խորքային տարակարծութիւններն ու դրանց հետեւանքներով` կոտորակումներ, ուստիեւ, չի բացառւում եւ աւելի իրական է թւում, որ նոյն հոսանքի առաւել բարեշրջական ու մեղմ քաղաքականութեանը կողմնակից թեւերի ներկայացուցիչները փոխարինելու գան նախորդ ծայրայեղական պահպանողականներին, որոնց ներկայացուցիչն էր համարւում նոյնինքն Ահմադինեժադի իշխանախումբը: Այժմ ՙնախընտրական՚ խմորումների տւեալ փուլում այս հարցն է առանցքում, որն էլ արդիւնաւորւելու է համապատասխան դէմքերի ու թեկնածուների առաջադրման փուլով:

Իրանական ներքին կեանքի ներկայիս ամենացաւոտ հարցը` դա ներտնտեսական աննախանձելի իրավիճակն է` սղաճի կտրուկ արտայայտութեամբ, բարձր ցուցանիշներով արձանագրւած գործազրկութեամբ, գիւղատնտեսութեան քայքայմամբ (ներմուծումների անհարկի կիրառման հետեւանքով), դրամական ու տարադրամայինª ռիալի խիստ արժեզրկմամբ (1 դոլարի ռիալային փոխարժէքըª աւելի քան 25000 ռիալ) եւ այլնով… թէեւ փորձագէտների կարծիքովª արեւմտա-եւրոպական տնտեսական շրջափակումներն են վերոգրեալների առաջացման բուն պատճառները, բայցեւայնպէս` գործադիրին հակադրւող ուժերը արտաքինից բացի, մեղքի մեծ բաժինը վերագրում են կառավարութեան ապիկարութեանն ու մասնաւորապէս նրա տնտեսական քաղաքականութեան ձախողումներինª բոլոր ոլորտներում:

Այս գծով շատ դիպուկ է հնչում օրէնսդիրի ղեկավար, Իսլ. մեջլիսի խօսնակ դոկտ. Լարիջանիի վերջին յայտարարութիւնը, ըստ որիª «տնտեսութեան պատասխանատուները մշուշապատ արտայայտութիւնների փոխարէնª թող որ պարզորոշ խօսեն ժողովրդի հետ…», կամ նոյն խորհրդարանի Ծրագրային-բիւջետային յանձնաժողովի մեկնաբանմամբ. «Տնտեսական պատասխանտուների որոշ տեսակէտ-կարծիքները, յատկապէս տարադրամային ոլորտին կապւող, աւարտւեցին նրանով, որ մեր ազգային դրամն ու տնտեսութիւնն է այժմ տուժել…»:

Միւս կողմից, ահա, այսպէս ասած` կողք քաշւած (ոմանց կարծիքովª մեկուսացւած) բարեկարգչական ճամբարը այն կարծիքի է, որ այս ամենի պատասխանատուն «ոչ թէ լոկ Ահմադինեժադի գլխաւորած վերջին 8-ամեայ կառավարութիւնը, այլեւ նոյնինքն պահպանողական հոսանքներն ու ճամբարն է, որոնք ամբողջական իշխանութիւնն էին վայելում, իսկ այժմ նոյն պահպանողականները իրենց հովանաւորած Ահմադինեժադին պախարակում են, քանզի առջեւում նախագահական ընտրութիւններն են…»: Իսկ ինչ խօսքª մինչ պահպանողականները ամէն կերպ վերարտադրւելու նպատակ են հետապնդում, նոյնինքն պահպանողական ճամբարի յայտնի ներկայացուցիչ, նախորդ մեջլիսի փոխխօսնակ Բահոնարը զգուշացնում է իր ֆրակցիական կոլեգաներին. «Մեր միջեւ տարակարծութիւնները կարող են աւարտւել 1376-ի (1997 թ.) նման անակնկալներով… (այդ թ.-ին նախագահ դարձաւ բարեկարգչական Խամաթին, ժողովրդի կտրուկ շրջադարձի շնորհիւ. իսկ նման շրջադարձի նախադրեալները այսօրւայ իրանական քաղաքական բեմահարթակում անպակաս են):

Արտաքին քաղաքական կեանքում, սակայն, կարծես թէ իրադարձութիւնները, հակառակ ներքին-տնտեսականի, համեմատաբար աւելի բարենպաստ են Իրանի համարª հաշւի առնելով այն հանգամանքը, որ վերջերս կայացած «Չմիաւորման շարժման» երկրների թեհրանեան համաժողովը ինչ-ինչ, բայց միջազգային պատկառելի վարկ ապահովեց Իրանի Իսլ. Հանրապետութեանը: Իսկ որպէս այդպիսին եւ յատկապէս որպէս նոյն «Շարժման» ապագայ եռամեայ նախագահող երկիր` աւելիով է հաշւառելի դառնալու Իրանի ազդեցիկութիւնն ու դերակատարութիւնը` մասնաւորապէս տարածաշրջանային իրադարձութիւնների ուղղութեամբ ինչպէս Սիրիայի, Իրաքի, այնպէս էլ Պաղեստինեան տագնապներում:

Եւ երեւի հէնց քանակական-որակական վերոգրեալ կրեդիտին ի տես էր, որ թեհրանեան համաժողովից անմիջապէս յետոյ, նախ Անգլիան հակադարձեց` Իրանի դէմ շրջափակումներն աւելիով խստացնելու ԱԳնախարար Հէյգի առաջադրանքով, ապաեւ Կանադան, որն հէնց օրերս միակողմանիօրէն խզեց առանց այն էլ ոչ-բարեկամական դիւանագիտական յարաբերութիւններն Իրանի հետª Թեհրանում իր դեսպանատան փակման մասին յայտարարութիւն ընդունելով:

Չուշացաւ, սակայն, Իրանի պատասխան քայլը. «Անգլիայի առաջադրանքը անպատասխանատւութեան դրսեւորման հերթական օրինակն էª Իրանի միջուկային խաղաղ նպատակ հետապնդող գործունէութեան նկատմամբ»,- ասում էր ԻԻՀ ԱԳՆ խօսնակը, իսկ վերջինս, ի պատասխան Կանադայի քայլի, յայտարարում էր. «Կանադայի ծայրայեղական կառավարութիւնը խորապէս ազդեցութեան տակ է սիոնիստական ռեժիմի, իսկ նրա, ԱՄՆ-ի եւ սիոնիստական ռեժիմի հիստերիկ քայլերը Իրանի դէմ հետեւանքն են նաեւ թեհրանեան խիստ յաջող համաժողովի կայացման, որով դիւանագիտական մեծ յաղթանակ էր գրանցւել Իրանի օգտին…»:

… Եւ հէնց զուգահեռ վերոնշեալ հակաիրան քայլերի` հերթական անգամ Ռուսաստանը, ԱԳնախարար Լաւրովի միջոցով վերահաստատեց իր դիրքորոշումը, առ այն, որ «Իրանի դէմ սպառնալիքի ու բոյկոտումների քաղաքականութիւնը չենք հովանաւորելու…»:

«Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիր Դերենիկ Մելիքեան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում