Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ հոլիվուդյան դերասանուհի, ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլին այսօր ժամանել է Թուրքիա: Գազիանթեփի օդանավակայանից Անջելինա Ջոլին ուղևորվել է տվյալ նահանգում գտնվող սիրիացի փախստականների ճամբարներ:
Ջոլիի հետ Թուրքիա է ժամանել նաև ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության ղեկավար Անտոնիո Գուտերեշը: Նրանք երկուսով այցելելու են Գազիանթեփ ու Քիլիս քաղաքներում գտնվող սիրիացի փախստականների ճամբարներ և ծանոթանալու են նրանց բնակության պայմանների հետ:
Ջոլիի գալստյան կապակցությամբ թուրքական կողմը խստացրել է սիրիացի փախստականների ճամբարների անվտանգության միջոցառումները: Ընդհանուր առմամբ, Թուրքիայի տարածքում հանգրվանել է 80,000 սիրիացի փախստական:









































