Հաշվի առնելով Եգիպտոսում և Լիբիայում ԱՄՆ դիվանագիտական առաքելությունների դեմ իրականացված վերջին հարձակումները՝ ԱՄՆ դեսպանատունը Հայաստանում ԱՄՆ քաղաքացիներին տեղեկացրել էր աշխարհում ահաբեկչական գործողությունների շարունակական սպառնալիքի մասին: Հնարավոր բողոքի ակցիաների և վտանգի մասին զգոնության կոչեր էին ստացելնաև Բուրունդիում, Քուվեյթում, Սուդանում, Թունիսում, Զամբիայում և Եգիպտոսում գտնվող ԱՄՆդեսպանատները:
«Առաջին լրատվական»-ի հարցին, թե ինչո՞ւ են զգոնության կոչեր ստացել հենց այս 7 երկրներում գործող ԱՄՆ դեսպանատները, Երևանի ԱՄՆ դեսպանատնից պարզաբանեցին, որ աշխարհում գործող ԱՄՆ բոլոր դեսպանատներն են ստացել նման զգուշացում, ուստի Հայաստանի դեսպանատունը բացառություն չէ:
Դեսպանատնից նաև հստակեցրին, որ պարզապես այս յոթ երկրները զգոնության կոչերն ավելի շուտ են ստացել, քան մնացյալ երկրները:
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կայքում հաղորդվում է. հաշվի առնելով ընթացիկ իրավիճակի անորոշությունն ու անկայունությունը` դեսպանատունը Հայաստանում ճանապարհորդող կամ բնակվող ԱՄՆ քաղաքացիներին կոչ է անում զգոն լինել շրջապատի հանդեպ, հետևել լրատվական հրապարակումներին և համապատասխան քայլեր ձեռնարկել սեփական անվտանգության ապահովման համար:









































