Դիոնիսոսի հնագույն թատրոնում՝ Աթենքի Ակրոպոլիսի հարավային մասում, 2.5 հազար տարի անց ներկայացում է բեմադրվել, գրում է հունական To Bhma հունական թերթը:
Ծրագիրը կազմված կլինի «Մենախոսություններ» խորագրով ներկայացումից, որը կբեմադրվի հին հույն դրամատուրգ Էսքիլեսի ստեղծագործությունների հիման վրա:
Ակնկալվում է, որ դերասանները Անտոնիո Վիվալդիի ու Քրիստոֆ Գլյուկի երաժշտական ստեղծագործությունների ուղեկցությամբ հատվածներ կկարդան «Շղթայված Պրոմեթևսից»:
Կենտրոնական հնագիտական խորհուրդը սահմանափակել է հանդիսատեսի թիվը, որը չպետք է գերազանցի 500-ը:
Դիոնիսոսի ամֆիթատրոնն աշխարհի հնագույն թատրոններից է, որը կառուցվել է Քրիստոսից առաջ 6-րդ դարում. այնտեղ տեղավորվում էր շուրջ 15 հազար հանդիսական:










































