Սեպտեմբերի 13-ին, ժամը 04.20-ին տե¬ղե¬կություն է ստացվել, որ Գավառում ավտոմեքենա է այրվում:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.45-ին, մարվել` 05.40-ին:
Գավառի Ազատության 41/1 հասցեում գտնվող «Ուրաշկա» ՍՊԸ-ին պատկանող պահեստի բակում ամբողությամբ այրվել են «ԶԻԼ-130» մակնիշի 68 ԼՕ 985 պ/հ և մասամբ «ԳԱԶ-53» մակնիշի 66 0Ս Տ31 պ/հ բեռնատարները:










































