ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը չորեքշաբթի համաձայնել է 5 տարով երկարաձգել ահաբեկչական գործողությունների մեջ կասկածվող օտարերկրացիներին հետևելու մասին օրենքը: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, փաստաթղթի օգտին կողմ է քվեարկել 301 օրենսդիր, դեմ՝ 118:
Օրենքը ազգային կոմպետենտ մարմիններին իրավունք է վերապահում առանց դատարանի թույլտվության գաղտնալսել այն օտարերկրացիների հեռախոսները և բացել նամակագրությունը, որոնք գտնվում են ԱՄՆ սահմաններից դուրս, բայց օգտագործում են ամերիկյան արբանյակային հեռուստաալիքներ և կապի միջոցներ, այդ թվում՝ սերվերներ: Դրա նպատակն է բարձրացնել օպերատիվությունը արտասահմանում նախապատրաստվող և ԱՄՆ-ում իրականացվող ահաբեկչության կանխման գործում: Նախնական կարգադրություն ստանալու անհրաժեշտությունը զգալիորեն ձգձգում է հատուկ ծառայությունների ջանքերը:
Օրենքի հակառակորդները մտավախություն են հայտնում, որ հետապնդման ընթացքում կարող են խախտվել ամերիկացիների իրավունքները: Նրանք օգտվում են նույն կապի միջոցներից, ինչից որ օտարերկրացիները:










































