Խաբի Ալոնսոն ներկայացրել է նոր մարզահագուստը, որով «արքայական ակումբ»-ը հանդես կգա Չեմպիոնների Լիգայում:
Եթե նախորդ տարի «Ռեալ»-ի մարզաշապիկները կարմիր էին, ապա այս տարի Չեմպիոնների Լիգայի շրջանակներում կայացող հանդիպումներում նրանք խաղադաշտ դուրս կգան կանաչ մարզահագուստով:
«Արքայական ակումբ»-ի նոր մարզահագուստը երկրպագուներն առաջին անգամ կարող են տեսնել «Ամստերդամ Արենա»-ում` հոկտեմբերի 3-ին կայանալիք «Այաքս»-ի դեմ հանդիպմանը:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում «Ռեալ»-ը հանդես կգա D խմբում, որն արդեն շատերն անվանել են «մահվան խումբ»: Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի շրջանակներում «Ռեալ»-ը կմրցակցի Դորտմունդի «Բորուսիա»-ի, «Այաքս»-ի և «Մանչեսթեր Սիթի»-ի հետ:







































