Լիբիայի նոր վարչապետ է դարձել Մուստաֆա Աբու Շագուրը: Նրան այդ պաշտոնում նշանակել է երկրի խորհրդարանը` Ազգային կոնգրեսը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Շագուրը քվեարկության երկրորդ փուլում առաջ է անցել նախկին վարչապետ Մահմուդ Ջիբրիլից` ստանալով 96 խորհրդարանականների աջակցությունը, մինչդեռ նրա մրցակցին աջակցել են 93 պատգամավորներ: Ազգային կոնգրեսում 200 պատգամավոր կա:
Նորընտիր վարչապետի խոսքերով` իր առաջնահերթ խնդիրը կլինի երկրում անվտանգության ապահովումը:
Կրթությամբ ինժեներ Շագուրը ԱՄՆ-ից Լիբիա է վերադարձել 2011-ին: Նա եղել է Ազգային անցումնային խորհրդի խորհրդական: 2011-ի նոյեմբերին դարձել է Լիբիայի փոխվարչապետ:










































