«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը պատրաստվում է առաջիկայում խորհրդարանի դատին ներկայացնել պետական գույքի կառավարման օրենսդրական մեծ փաթեթ, քանի որ մտահոգված է պետական խոշորածավալ գույքերի, ենթակառուցվածքների ճակատագրով: Դրանք են` երկաթուղին, ավիացիան, ջրային տնտեսության և էներգետիկ համակարգերը, որոնք հանձնվել են կառավարման կամ վարձակալության:
«Պետությունն ու խորհրդարանը պետք է հետամուտ լինեն այդ կառավարիչների` ներդրումային պարտավորությունների ընթացքը վերահսկելուն: Դրանք խոշորածավալ արտադրական ենթակառուցվածքներ են և մեր պետության հետագա զարգացման համար մեծ ու անշրջելի նշանակություն ունեն»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը:










































