Պատասխանելով «168 ժամ»-ի թղթակցի հարցին, թե Գյումրիում ընտրված քաղաքապետ, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանն, ի վերջո, ՀՀԿ-ի՞, թե՞ ԲՀԿ-ի քաղաքապետն է, Աժ ՀՀԿ-ական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պատասխանել է. «Սամվել Բալասանյանը ԲՀԿ խորհրդի անդամ է, ԲՀԿ ղեկավար կազմի անդամ է: ԲՀԿ-ն մեզ համար օտար կուսակցություն չէ, թշնամի և հակառակորդ կուսակցություն չէ: Սամվել Բալասանյանին առաջարկել է Սերժ Սարգսյանը, իսկ առաջադրել է ԲՀԿ ղեկավար մարմինը: Այսինքն` հայոց լեզուն հարուստ է` մենք առաջարկել ենք, իրենք առաջադրել են»:
Թերթը հիշեցնում է, որ ընտրություններից առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Շիրակ կատարած աշխատանքային այցի ժամանակ հայտարարել էր, թե ինքն է Սամվել Բալասանյանին առաջարկել` առաջադրվել Գյումրիի քաղաքապետի ընտրություններում:








































