Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսպանացի կիսապաշտպան Խավի Մարտինեսը, ում տրանսֆերը ձեռք է բերել Մյունխենի «Բավարիա»-ն` 40 մլն եվրոյի դիմաց, Բիլբաոյի «Աթլետիկ»-ի մարզաբազա գիշերը ներխուժելու փորձ է արել:
Նա անցել է ցանկապատի վրայով և մտել իր նախկին ակումբի մարզաբազա: Ֆուտբոլիստին նկատել են պարեկային ծառայության աշխատակիցները: Մարտինեսը հայտնել է նրանց, որ հանդերձարանից պետք է վերցներ իր անձնական իրերը: «Աթլետիկ»-ի ղեկավարները նշում են, որ ֆուտբոլիստը չի դիմել իրենց` բազայի տարածք մտնելու խնդրանքով:
Արդյունքում` Մարտինեսին կարող են մեղադրել «Աթլետիկ»-ի մարզաբազա անօրինական ներխուժելու մեջ:
«Չեմ խոսել Խավի Մարտինեսի հետ և ստույգ չգիտեմ, թե ինչ է կատարվել մարզաբազայում: Ինձ դա չի հուզում: Իմաստ չեմ գտնում տհաճ թեմաների շուրջ զրուցելու մեջ»,- նշել է թիմի կիսապաշտպան Իկեր Մունիաինը, ում լրագրողները խնդրել են մեկնաբանել միջադեպը:









































