20 տարի առաջ` 1991թ. փետրվարի 25-ին ընդունվեց որոշում, որով դադարեցվեց «Վարշավայի պայմանագրի» գործողությունը:
Հիշեցնենք, որ «Վարշավայի պայմանագիրը» (բարեկամության, համագործակցության և փոխօգնության վերաբերյալ) ստորագրվել էր 1955թ. Ալբանիայի, Բուլղարիայի, Հունգարիայի, ԳԴՀ-ի, Լեհաստանի, Ռումինիայի, Չեխոսլովակիայի և ԽՍՀՄ-ի միջև, որը միտված էր համատեղ ուժերով այդ երկրի անվտանգության ապահովմանը:
Պայմանագիրն ամբողջությամբ համապատասխանում էր ԽՍՀՄ-ի` Արևելյան Եվրոպայում վարվող քաղաքականությանը` հաճախ օգտագործվելով ոչ թե Արևմուտքին հակադրվելու, այլ հենց այդ երկրներում այլախոհական շարժումները ճնշելու համար, ինչպես դա եղավ 1968թ. գարնանը Չեխոսլովակիայում:
Ամենասկզբում Պայմանագիրը թույլ տվեց ԽՍՀՄ-ին միավորել սոցիալական բլոկի երկրներին մեկ «հովանոցի» տակ` հակադրելով այդ երկրները արևմտյան բլոկին: Սակայն ԽՍՀՄ թուլացման ֆոնի վրա 1991թ. սկզբին Պայմանագրի անդամ երկրները համաձայնեցին դրա գործողության դադարեցման մասին որոշում ընդունել, ինչն էլ արվեց Հունգարիայի մայրաքաղաքում` 1991թ. փետրվարի 25-ին: