Հայտնի իտալացի մասնագետ Ջովանի Տրապատոնին, ով ներկայումս Իռլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն է, իր կարծիքն է հայտնել Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի ֆավորիտների մասին:
«Իմ կարծիքով` Ա Սերիայի առաջատար քառյակը բաղկացած է ամենամյա ֆավորիտներից:
«Յուվենթուս»-ը կարող է պաշտպանել իր տիտղոսը: Սակայն ազգային առաջնության հաղթող դառնալու համար կպայքարեն նաև «Միլան»-ը, «Ինտեր»-ը և «Ռոմա»-ն: Վստահ եմ, որ Զդենեկ Զեմանի թիմը գերազանց կդրսևորի իրեն ընթացիկ մրցաշրջանում: «Ռոմա»-ն կարող է զարմացնել»,- նշել է Տրապատոնին:






































