Ամերիկացի հայտնի լողորդ Ռայան Լոխտեն սիրում է գեղեցիկ աղջիկներին՝ ամենագեղեցիկներին: Օրերս մարզիկին տեսել են «Միսս ԱՄՆ» Օլիվիա Կուլպոյի շրջապատում:
«Բոլորը ցանկանում էին խոսել Ռայանի հետ: Սակայն նա ամբողջ երեկոյի ընթացքում շփվում էր միայն Օլիվիայի հետ: Ինչո՞վ վերջացավ այս ամենը: Նրանք պայմանավորվեցին միասին գնալ Cherry Hill ռեստորան»,- հայտնել է ականատեսներից մեկը:
Լոխտեն 5-ակի Օլիմպիական չեմպիոն է: Ավելի հաջող նա հանդես է եկել Լոնդոնում: Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում Ռայանը նվաճել է 2 արծաթե և 1 բրոնզե մեդալներ:









































