Monday, 22 06 2026
20:10
Թրամփը և Ռուբիոն շնորհավորել են դե լա Էսպրիելյային Կոլումբիայում նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:50
ԻՀՊԿ-ն Իսրայելին սպառնացել է պարտությամբ
Դեմենցիայի վաղ ախտանշանները. ինչպե՞ս տարբերել այն տարիքային բնականոն փոփոխություններից
Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը
Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
19:10
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ՌԴ սատելիտները սպասում են ցուցումի. իսկ Կրեմլը չգիտի ինչ անել ՀՀ ընտրությունների արդյունքների հետ
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել
18:43
Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել
Կարմիր գրքի տեսակների մասին տեղեկատվությունը հասանելի է նոր հավելվածով
ՄԻԵԴ վճիռը քառօրյա պատերազմի գործով առաջինն է, բայց ոչ՝ վերջինը. նոր ակտեր կլինեն
18:36
ԱՄՆ-ը Իրանին 60-օրյա թույլտվություն է տրամադրել նավթի արտահանման համար
Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչի
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ռուսաստանում սահմանափակում են վառելիքի առցանց վաճառքի հայտարարությունները
18:30
ԱՄՆ-ն հարվածել է ենթադրաբար թմրանյութեր փոխադրող հերթական նավին. կա 2 զոհ
Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը ցանկանում են, որ Հայաստանը շուտ որոշում կայացնի. Զախարովա
Քննարկվել են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու վիճակն ու զարգացման ուղղությունները
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
Քոչարյանը ընտրակաշառքի կնքահայրն է. նրա «մտահոգություններին» լուրջ պետք չէ վերաբերվել
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
Ո՞վ է «Նա», որ փորձել է բելառուսա-ուկրաինական բախում սադրել
17:50
Զելենսկին անդրադարձել է իրեն Սպիտակ արծվի շքանշանից զրկելու՝ Լեհաստանի նախագահի որոշմանը
Երևանում ոչ ոք մտադիր չէ դանդաղեցնել եվրոպական չափանիշների ներդրումը. Զախարովա
Մարտը ամենատեղումնառատն էր ՀՀ-ի դիտարկումների ողջ պատմության ընթացքում
17:30
Կոնգոյում Էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 1000-ը
17:23
ԱՄՆ-ն և Իրանը լավ հիմք դրեցին վերջնական գործարքի համար. Վենս

Նոր սերունդը բերում է նոր մտածողություն, պետք է ճիշտ հասկանալ ժամանակի զարկերակը (տեսագրություն)

«Առաջին լրատավական»-ի «Դիսկուրս» ծրագրի հյուրերն են՝ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի տնօրեն Սերոբ Խաչատրյանը և «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամ Արմեն Հովհաննիսյանը։

– Որքանո՞վ է մեր հանրակրթության ոլորտը համապատասխանում ժամանակի պահանջներին։

Ս.Խ.- Իմ կարծիքով՝ չի համապատասխանում, որովհետև մեզ մոտ առկա կրթությունը նայում է դեպի ետ, այլ ոչ թե առաջ, ինչը անընդունելի է։ Կա մի սխալ միտում. մենք մեր երեխաներին փորձում ենք տանել դեպի այն անցյալը, որը մենք ունեցել ենք։ Մինչդեռ շատ կարևոր է հասկանալ, որ նոր սերունդը բերում է նոր մտածողություն, և պետք է ճիշտ զգալ ու հասկանալ ժամանակի զարկերակը և երեխաներին տանել այդ ուղղությամբ։

– Ի՞նչն է պատճառը, որ մեր դպրոցական համակարգն այսօր հայտնվեց այս վիճակում, և իշխանությունը լծումը փնտրում է էլիտար՝ օտարալեզու դպրոցներ բացելու միջոցով։

Ա.Հ.- Նախ ուզում եմ ասել, որ այդ ճանապարհով խնդիրները ոչ թե լուծվելու են, այլ ավելի են շատանալու։ Պետք է այնպիսի բարեփոխումներ իրականացնել, որոնք բոլորի համար են, հարիր են արդիականությանը և համապատասխանում են աշխարհի հետ նույն լեզվով խոսելու պահանջին։

– Ո՞վ պիտի կանխի դեպի անցյալ տանող այդ միտումը։

Ս.Խ.- Այստեղ շատ կարևոր է քաղաքական կամքը, պիտի հստակ սահմանվի, որ մենք գնում ենք այդ փոփոխություններին։ Անկեղծ ասած՝ եթե նայենք այսօրվա պետական փաստաթղթերը, կրթության զարգացման տարբեր ծրագրերը, այդ ամենն այնտեղ ամրագրված է։ Պարզապես պետք է դրանց համապատասխան քայլեր իրականացնել։ Շատ կարևորում եմ մանկավարժական կրթություն իրականացնող համալսարանները, որոնք պետք է ապագա ուսուցիչներին բացատրեն ժամանակակից կրթության պահանջները։ Պետք է շատ լինեն կրթության վերաբերյալ մասնագիտական քննարկումները, որոնք, ցավոք, շատ քիչ են։ Այսօր բավական մեծ անջրպետ կա սերունդների միջև։ Նախկինում կյանքը շատ դանդաղ էր փոխվում, և ցանկացած ուսուցչի անցյալը նման էր երեխայի ապագային։ Կրթական համակարգը պետք է հասկանա, որ ինքը մրցակցության մեջ է։ Եթե 100-200 տարի առաջ դպրոցը միակ տեղն էր, ուր երեխան գալիս էր նոր բան իմանալու, ապա այսօր նա ունի մրցակիցներ՝ ինտերնետը, հեռուստատեսությունը, օն-լայն հրապարակումները, բջջային հեռախոսը։

Ա. Հ.- Դպրոցը, բացի գիտելիքներ տալուց, սոցիալականացման ամենակարևոր վայրն է։ Ծայրահեղ հիերարխիկ հասարակությունն իր համար ձև է ստեղծում, որտեղ շեշտվում է հիերարխիան։

– Ինչո՞ւ իշխանությունները բավական դանդաղ են կյանքի կոչում պետական փաստաթղթերում ամրագրված այդ փոփոխությունները։ Գուցե ամենավերին նպատակը ամենևին էլ բաց և ազատ հասարակություն ստանալը չէ։

Ա.Հ.- Կարծում եմ՝ միանշանակ, որովհետև էլիտար, դասակարգային, ոչ համաքաղաքացիական պետության մեջ համաքաղաքացիական այդպիսի կարևոր ինստիտուտը կարող է անգամ վտանգավոր լինել։ Այդ բարեփոխումները պետք է իրականացվեն զուգահեռաբար։ Հանրությունը պետք է դառնա համաքաղաքացիական։ Դպրոցը սոցիալական արդարության կարևորագույն գործիք է։

Ս.Խ.- Իմ կարծիքով՝ իրականության և հռչակագրերի հակասության պատճառը այն է, որ այդ փոփոխությունները դեռևս ընկալված չեն որպես ներքին անհրաժեշտություն։ Ցավոք, մենք այսօր չունենք մտածողության ազատություն, որին կհետևի խոսքի ազատությունը։

– Իսկ ունենք այդ ռեսուրսը. չէ՞ որ այսօրվա ուսուցիչներն ու տնօրենները, մեծ մասամբ, իշխանության վերարտադրության ֆունկցիոներներ են։ Ինչպե՞ս պիտի դուրս գանք այս փակ շրջանից։

Ս.Խ.-  Փակ շրջանից մեզ դուրս կբերեն երեխաները, որոնց մեջ այսօր ներքին ընդվզման պես բան է նկատվում։ Դա արտահայտվում է նրանով, որ նրանք շատ անլուրջ են վերաբերվում դասերին, ուսմանը։ Այս ամենը կտանի փակուղային իրավիճակի, երբ ուսուցիչները չեն կարողանա լիարժեք սովորեցնել, իսկ երեխաները քիչ-քիչ կսկսեն դուրս գալ դպրոցներից և գնալ դեպի տնային կրթություն, մասնավոր կրթություն։ Օրինակ՝ ԱՄՆ-ում, մի 10 տարի առաջ երեխաների 1 տոկոսն էր տնային կրթություն ստանում, այսօր այդ ցուցանիշը 10 տոկոս է։

– Ստացվում է, որ ուսուցիչները, տնօրենները, ծնողները յուրովի հարմարվում են։ Ի՞նչը պիտի ճեղքի ստեղծված իրավիճակը։

Ա.Հ.- Մենք շատ ենք սիրում մեր երեխաներին, բայց պիտի գա այն գիտակցությունը, որ եթե ուզում ենք մեր ազգի համար վերարտադրության շանս ապահովել, շատ բաներ պետք է փոխվեն։

– Պե՞տք է, արդյոք, հասարակական, քաղաքական նախաձեռնությունները, կազմակերպությունները, քաղաքական կուսակցություններն ավելի մեծ ուշադրություն դարձնեն կրթության ոլորտին։

Ա.Հ.- Անշուշտ, սակայն մեծ հույսեր չեմ կապում քաղաքական կուսակցությունների հետ, որովհետև նրանք այլ խնդիրներով են զբաղված, բայց հանրային սեկտորը պարտավոր է այդպես մտածել։

Ս.Խ.- Ընդհանրապես, փոփոխություններ իրականացնելը շատ դժվար է, հատկապես՝ հանրակրթության ոլորտում։ Այս ոլորտում այսօր համաշխարհային ճգնաժամ է, որովհետև կյանքը շատ արագ է փոխվում, իսկ դպրոցական համակարգն իր տրամաբանությամբ շատ դանդաղկոտ է ու չի հասցնում այդ փոփոխությունների հետևից, այսինքն՝ կան նաև օբյեկտիվ պատճառներ։ Տեսակետներ կան, որ ապագայում դպրոցները կվերանան, և կրթությունը կդառնա անհատականցված։ Սա առանձին թեմա է։ Բայց եթե այսօր մենք լուրջ փոփոխություններ ենք ուզում, համակարգը պետք է առաջին հերթին լուրջ ուշադրության արժանանա։ Եթե Հայաստանում ստեղծվի 100-200 հոգանոց մի խումբ, որը հաճախակի հրապարակային դիսկուրսներ ծավալի կրթության հիմնահարցերի շուրջ, դա քիչ-քիչ փոփոխությունների կբերի։ Այսօր բոլորը բողոքում են հանրակրթությունից, բայց չկա մասնագիտական քննարկում։

Ա.Հ.- Ես չափավոր լավատեսությամբ եմ վերաբերվում և կարծում եմ, որ փոփոխությունները պետք է լինեն։ Դրանք չեն կարող չլինել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում