Շվեդիայի ազգային հավաքականի և ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարծում է, որ իր թիմն ի վիճակի է հաղթել Չեմպիոնների լիգայի գավաթը:
«Միանշանակ է` եթե ես չհավատայի, որ ՊՍԺ-ն կարող է հաղթել Չեմպիոնների լիգան, հաստատ չէի տեղափոխվի այս ակումբ: Ճիշտ է՝ ես չեմ հաղթել այս ասպարեզում, սակայն չեմ հուսալքվում: Մրցանակները համատեղվում են մեծ ֆուտբոլիստների հետ, իսկ ինձ հաջողվել է շատ և շատ մրցանակներ նվաճել՝ խաղալով մեծագույն խաղացողների կողքին, որոնք օգնել են ինձ: Այժմ մոտ եմ գերազանց խաղացողներին, սակայն, իհարկե, միայնակ ոչինչ չեն նվաճում: Դրանում ես համոզված եմ:
Հավատում եմ, որ այս թիմի կազմում երազանքը կարող է իրականություն դառնալ, իսկ ես իմ հերթին ուզում եմ դրա մի մասնիկը կազմել: ՊՍԺ-ն իր կազմում է հավաքել շատ լավ ֆուտբոլիստների՝ ցանկանալով կառուցել նոր, գերազանց թիմ: Իսկ սա նշանակում է, որ Ֆրանսիայի առաջնությունը դառնում է էˊլ ավելի հրապուրիչ, հետաքրքիր, ուժեղ: Ո՞վ չէր ցանկանա լինել այս նախագծի մի մասնիկը»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ասել է Իբրահիմովիչը:







































