Իսպանիայի ազգային հավաքականը, ով երեկ առավելության է հասել Վրաստանի ընտրանու նկատմամբ (1:0), մի քանի ռեկորդ է թարմացրել:
Marca-ի տեղեկացմամբ` «կարմիր ֆուրիա»-ն Թբիլիսում գնդակին տիրել է խաղի 80 տոկոս ժամանակահատվածում: Նախկին ռեկորդը համապատասխանում էր 79 տոկոսին և գրանցվել էր ընթացիկ տարվա ամռանը Կոստա-Ռիկայի ընտրանու հետ կայացած խաղում:
Բացի այդ Վիսենտե Դել Բոսկեն անցկացրեց իր 64-րդ հանդիպումն Իսպանիայի հավաքականի ղեկին: Այդ ցուցանիշով նա զիջում է միայն Լադիսլավ Կուբալային (68), ով գլխավորել է «կարմիր ֆուրիա»-ն 1969-1980 թվականներին: Միևնույն ժամանակ Դել Բոսկեի գլխավորությամբ թիմը հաղթանակ է տարել հանդիպումների 84.13 տոկոսում:








































