ԱՄՆ-ում ձերբակալվել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային սպանել ու քաղաքական հեղաշրջում իրականացնել ցանկացող անարխիստների համախոհները: Այս մասին հայտնում է CNN-ը:
Գործի նոր ֆիգուրանտներին մեղադրել են գողության, կրեդիտ քարտերի հափշտակման, ավտոմեքենաներ առևանգելու մեջ: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, Ջորջիա նահանգի 5 բնակիչները այս հանցագործությունները կատարել են անարխիստների FEAR խմբավորման համար գումար հայթայթելու նպատակով: Խմբավորման անդամները, ըստ հետաքննության տեղեկությունների, ծրագրում էին սպանել Օբամային ու իշխանությունը «փոխանցել ժողովրդին»:
Ավելի վաղ գործի շրջանակում կալանավորվել էր 4 նախկին զինվորական: Ի սկզբանե, նրանք մեղադրվում էին 2011թ. 19-ամյա նախկին զինվոր Մայքլ Ռորկին ու նրա 17-ամյա ընկերուհուն՝ Տիֆանի Յորկին, սպանելու մեջ:










































