Ասիական շուկաներում եվրոյի փոխարժեքը դոլարի նկատմամբ այսօրվա դրությամբ աճել է՝ հասնելով հնգամսյա առավելագույն ցուցանիշին: Տոկիոյում եվրոպական տարադրամի արժեքը կազմել է 1,2876 դոլար և 100,28 իեն:
Սեպտեմբերի 11-ին Նյու Յորքի աճուրդում 1 եվրոն վաճառվում էր 99,88 իենով ու 1,2848 դոլարով:
Ինչպես նկատում է Agence France-Presse-ը, եվրոպական արժույթը թանկանում է գերմանական դատարանի որոշման ֆոնին, որը պետք է որոշի՝ օրինակա՞ն է արդյոք ԳԴՀ-ի մասնակցությունը եվրոպական հակաճգնաժամային մեխանիզմներին:
Այսօր Գերմանիայի Սահմանադրական դատարանը պետք է հրապարակի այդ հարցով վճիռը:












































