Երեկ Հայաստանի հավաքականի և Բելառուսի ընտրանու միջև կայացած հանդիպումն առանձնացավ ոչ միայն զանգվածային ընդհարումներով, այլև միջադեպով, երբ խաղի 77-րդ րոպեին Հայաստանի ազգային թիմի խաղացող Գևորգ Ղազարյանը գնդակով հարվածեց գնդակներ մատակարորղ տղային և կարմիր քարտ ստանալով` հեռացվեց խաղադաշտից:
Ղազարյանին կարող է պատժել նաև իր ակումբը: Դոնեցկի «Մետալուրգ»-ի ղեկավարությունը, որը հետևել է այդ հանդիպմանը, դժգոհություն է հայտնել ֆուտբոլիստի վարքի վերաբերյալ: sport1.bg-ի հաղորդմամբ` Ղազարյանին դրամական խոշոր տուգանք է սպասվում:








































