Wednesday, 01 07 2026
12:50
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար
12:30
Ֆրանսիայի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 18-ին. France24
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Բանակում մեծ ռեսուրս ենք կորցրել պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ․ Հայկ Սարգսյան
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում
09:10
Շվեդիան Ուկրաինային նոր կործանիչներ կտրամադրի
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
08:50
Թրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրել
Լարսը բաց է
08:30
Նավթի գներ – 30/06/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում

«Մագնիտսկու օրենքը» կվերաբերի բոլոր նրանց, ովքեր խախտում են մարդու իրավունքները. The New Times

Ստրասբուրգում մեկնարկելիք Եվրախորհրդարանի աշնանային նստաշրջանում կքննարկվի «Մագնիտսկու ցուցակի» օրենքի նախագիծը: Դրա էությունը հետևյալն է. այդ ցուցակի ռուս բարձրաստիճան պաշտոնյաներին կարգելվի մուտք գործել Եվրամիության տարածք և ԵՄ-ում տնօրինել ֆինանսական ակտիվներին:

Օրենքը, ամենայն հավանականությամբ, կընդունվի մինչև տարեվերջ: Այս մասին The New Times պարբերականին տված հարցազրույցում ասել է նախաձեռնության հեղինակներից մեկը՝ Եվրախորհրդարանի արտասահմանյան գործերով կոմիտեի անդամ, «Եվրոպայի լիբերալների և դեմոկրատների դաշինք» խմբակցության պատգամավոր Քրիստինա Օյուլանդը:

«Թե՛ Եվրոպայի, թե՛ ԱՄՆ-ի օրենսդիրները, անկասկած, մտադիր են «Մագնիտսկու ցուցակը» հետագայում ես առաջ տանել: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտասահմանյան գործերով կոմիտեն արդեն հավանության է արժանացրել համապատասխան օրենքը: Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն, որքան գիտեմ, Մոսկվայում բրիտանական դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցներին խորհուրդ է տվել վիզաների տրամադրման ժամանակ ուշադրություն դարձնել այդ ցուցակի վրա»,- ասել է Քրիստինա Օյուլանդը Արկադի Սուխոլուցկու հետ հարցազրույցում :

Ռուսաստանը, ըստ նրա, ինքնիշխան պետություն է ու կարող է այդ նորությանը արձագանքել այնպես, ինչպես ճիշտ է համարում:

«Սակայն, ըստ մեզ, «Մագնիտսկու օրենքի» ստեղծման բոլոր հիմքերը կան: Բացի այդ՝ ԵՄ-ն դեռ չի տիրապետում այն տեղեկատվությանը, թե իրավական ինչ հիմքի վրա է Ռուսաստանը կազմելու ԱՄՆ-ի կամ ԵՄ-ի քաղաքացիների ինչ-որ պատասխան ցուցակ»,- ասել է Օյուլանդը՝ ի պատասխան Ռուսաստանի սպառնալիքների:

Նա ընդգծել է, որ «Մագնիտսկու օրենքը» տարածվելու է ոչ միայն այն պաշտոնատար անձանց վրա, որոնք ուղղակի կամ անուղղակի պատասխանատվություն են կրում Սերգեյ Մագնիտսկու մահվան համար, այլև բոլոր նրանց, ովքեր ուժային մեթոդներ են կիրառում ցույցերի խաղաղ մասնակիցների դեմ: «Այսպիսով` անգամ շարքային ոստիկանը կարող է հայտնվել «Մագնիտսկու օրենքում»:

Հարցին՝ արդյոք շա՞տ են «ցուցակի» կողմնակիցները Եվրախորհրդարանում, վերջինս պատասխանել է, որ նախաձեռնությանն աջակցում են բոլոր քաղաքական խմբերը:

«Կարծում եմ` ամփոփիչ քվեարկությունը Ստրասբուրգում տեղի կունենա հոկտեմբերին»,- ասել է նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում