Շախմատի Հայաստանի ազգային հավաքականի ներկայացուցիչներ Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը և հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանը հանդիպեցին լրագրողների հետ:
-Կխոսե՞ք վերջին երկու օրերին ունեցած զգացողությունների մասին.
-Լ.Ա. Մրցաշարի մեկնարկից սկսած կարծես հեքիաթ լինի, որը դեռ շարունակվում է: Հուսով եմ, որ այն ևս մեկ անգամ կկրկնվի: Դեռ չենք մտածում վաղվա օրվա մասին, բայց կարծում եմ՝ դեռ մեկ շաբաթ պետք է հանգստանալու համար:
-Թուրքական հասարակույթունն ինչպե՞ս ընդունեց մեր հաղթանակը:
-Ա.Պ. Ժամանակ չունեինք բոլոր թերթերին հետևելու, բայց լրացուցիչ հաշվարկից հետո, երբ հայնի դարձավ, որ մենք չեմպիոն ենք, թուրքական ԶԼՄ-ները մի քանի ժամ շարունակ չէին արձանագրում մեր չեմպիոնության փաստը:
-3 հաղթանակներից ո՞րն է ամենաթանկը:
-Վ.Հ. Բոլորն էլ թանկարժեք են: Ամեն տեղ ամեն ինչ արվել է թիմային աշխատանքի արդյունքում:
– Լսել ենք, որ ցանկանում եք ավարտել ձեր կարիերան:
-Վ.Հ. Աշխարհի առաջնությունում անպայման կխաղամ, քանի որ հետաքրքիր մրցաշար է, որին 10 թիմ է մասնակցում, իսկ Օլիմպիադայի մասին դեռ կմտածեմ:
-Ձեր առաջին Օլիմպիական հաղթանակն էր, ինչ տպավորություն ունեք:
-Ս.Մ. Մինչև մրցաշարը չէի պատկերացնում որ կարող ենք նման հաջողության հասնել: Ֆանտաստիկ զգացողություններ ունեմ:
-Դու երկու կարևոր հաղթանակ տարար, բայց արդյունավետությամբ ամենացածրն էիր մեր հավաքականում:
-Ս.Մ. Ես ել չեմ ընկալում դա, բայց ինձ շատ են օգնել թիմակիցներս, անվաստահություն չեմ զգացել:
-Ի՞նչն է խանգարում աշխարհի չեմպիոն դառնալ:
-Լ.Ա. Ես էլ եմ ցանկանում հասնել այդ բարձունքին: Չեմ կարող ասել, թե ինչն է խանգարում, բայց աշխատում եմ այդ ուղղությամբ:
-Հաջող ես հանդես գալիս թիմային մրցաշարերում: Ե՞րբ կտեսնենք քո հաջող ելույթները նաև անհատական մրցաշարերում:
-Գ.Ս Շատ բարդ հարց է: Ամեն ինչ ինձնից է կախված և ես ամեն ինչ կանեմ նաև այդ արդյունքները բարելավելու համար:
-Ճիշտ է դեռ չորս տարի կա Բաքվի Օլիմպիադային, բայց ցանկանում եմ իմանալ, որ պայմաններում մեր շախմատիստները կարող են մասնակցել այդ մրցաշարին:
-Լ.Ա. Եթե մեր երկրներն այլևս խնդիրներ չունենան և նորմալ պայմաններ ստեղծվեն մեզ համար:






































