Friday, 26 06 2026
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի

Սաֆարովի արտահանձնման հարցը ԵԽԽՎ աշնանային լիագումար նիստի օրակարգում է

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-5-ը, հայկական պատվիրակությունը կբարձրացնի Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և Ադրբեջանի իշխանությունների կողմից արդարացման հարցը: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանն օրերս ԵԽԽՎ մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի նիստում արդեն քվեարկության է դրել Վեհաժողովի լիագումար նիստում ադրբեջանա-հունգարական այս խայտառակ գործարքը քննարկելու հարցը: Հայ պատգամավորի այս առաջարկությունն ընդունվել է 20 կողմ, 7 դեմ ձայնով: Դեմ են քվեարկել թուրք և ադրբեջանցի պատվիրակները, ինչպես նաև ԵԽԽՎ-ում Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի նախագահ Ջորդի Խուգլա ի Կոստան: Իսկ Հունգարիայի պատվիրակը նիստին չի մասնակցել:

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ հայկական պատվիրակության անդամները հարցը քննարկելեն և մտադիր են այդ մասին բարձրաձայնել ԵԽԽՎ-ում: Դավիթ Հարությունյանը չմանրամասնեց, թե ինչ տեսանկյունից է ներկայացվելու հարցը՝ պատճառաբանելով, թե նման քայլեր անելուց առաջ ընդունված չէ բարձրաձայնել այդ մասին: Նա միայն ընդգծեց, որ առաջնահերթությունը տրվելու է նրան, որ ներկայացվի, թե ինչ քայլի է գնացել Ադրբեջանը:

Դավիթ Հարությունյանի խոսքերից պարզ դարձավ, որ հարցը ԵԽԽՎ-ում ներկայացնելով՝ այնուամենայնիվ հայկական պատվիրակությունը որևէ լուրջ ակնկալիք չունի: «Քաղաքական հարց է բարձրացվում, որևէ ակնկալիք չկա: Սրանք քաղաքական հարցադրումներ են, որոնք նպատակ են հետապնդում ցույց տալ, թե ինչ քայլի է գնացել Ադրբեջանը, և որն է այդ երկրի իրական քաղաքականությունը»,- ասաց նա: Մեր այն դիտարկմանը, թե ինչո՞ւ չի շեշտվում այս գործարքում Հունգարիայի դերը՝ որպես եվրոպական արժեքները ոտնահարած և Ադրբեջանի հետ նման հանցավոր համաձայնության գնացած երկրի, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Դրա մասին էլ կարող ենք խոսել, իհարկե, բայց առաջնահերթությունն այլ է: Առաջնահերթ է Ադրբեջանի մասին խոսելը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում