Saturday, 15 06 2024
00:00
«Ուկիաինան չի գնա տարածքային զիջումների». Էրմակ
Գլենդելի քաղաքապետն այցելել է Գյումրի
ԱԽ քարտուղարը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»
«Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ». Փաշինյան
23:00
Ուելսի արքայադուստրը քաղցկեղի դեմ բուժումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ
22:45
Կանադան մոտ 3,6 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային G7-ի վարկի շրջանակներում
Կարիբյան ճգնաժամի դեժավյու
Շուռնուխի ճանապարհը մաքրվում է ուժեղ սելավից հետո
ԱՄՆ-ն դուռ բացեց ՀՀ-ի համար՝ նոր-նոր մտնում ենք միջազգային համակարգ՝ որպես ինքնուրույն պետություն
22:07
Ֆրանսիան արգելել է իսրայելական ընկերություններին մասնակցել ռազմական ցուցահանդեսին
Ռուսաստանից տրանսֆերտները կրճատվել են․ ռուսական աշխատաշուկան պակաս գրավիչ է դառնում
Մխիթար Հայրապետյանն այցելել է ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ
21:30
Բայդենը պատրաստվում է օրինական կարգավիճակ առաջարկել ապօրինի ներգաղթյալներին
21:15
«Ռուսաստանին պետք է հրավիրել Ուկրաինայի հարցով հետագա հանդիպումներին». Շոլց
Շվեյցարական «իլյուստրացիա» G7-ի եւ ՆԱՏՕ գագաթնաժողովների արանքում
20:45
Հայտնի է Թրամփ-Բայդեն բանավեճի ձևաչափը
20:30
Իտալիայի վարչապետը կայցելի Չինաստան
20:15
Շոլցը կարծում է, որ Ուկրաինայի վերաբերյալ Պուտինի առաջարկը «չի կարող աշխատել»
Երվանդ Քոչարի թողած ժառանգությունը համաշխարհային արվեստի մաս է. ՀՀ ԿԳՄՍ նախարար
19:45
Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ քաղցկեղի դեմ բուժումից հետո
19:30
Շվեդիան հայտարարել է երկրի օդային տարածքում ռուսական ինքնաթիռի հայտնվելու մասին
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Դոյչե Գրամոֆոն» պիտակով ալբոմ թողարկած տարածաշրջանի առաջին նվագախումբն է
Իսրայելական բանակը արձանագրել է Լիբանանից երկու արկի արձակումը
«Հայաստանի և Վրաստանի միջև երկաթուղային կապը վերականգնվել է Ռուսաստանի օգնությամբ». Օվերչուկ
Հրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներ
Լոռու մարզպետն այցելել է Ալավերդու՝ հեղեղումներից առավել տուժած Սանահին կայարան թաղամաս և Թումանյան փողոց
Արցախի կոլաբորանտության էջը պետք է փակվի
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը
Ինչո՞ւ է Հայաստանը մինչև հիմա ՀԱՊԿ անդամ. պատասխանը շատ պարզ է
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից

Վհատվելը ճանապարհ չէ, ճանապարհը աշխատանքն է

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը երեկ իր երկրորդ հանդիպումն անցկացրեց աշխարհի 2014թ. ընտրական մրցաշարի շրջանակում և կրեց առաջին պարտությունը` 0:1 հաշվով Սոֆիայում զիջելով Բուլղարիայի հավաքականին: Հայ շախմատիստների օլիմպիական փայլուն հաղթանակի ֆոնին Հայաստանի ֆուտբոլի հավաքականի պարտությունը կարծես թե ավելի է դառնացնում: Բայց ամենից դառնացնողը, իհարկե, ոչ թե պարտությունն է, այլ խաղի որակը, որը չափազանց հեռու է և ըստ էության ոչ մի կապ չունի նախորդ ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի ցուցադրած գեղեցիկ ֆուտբոլի հետ: Թե ուր է կորել հավաքականի տղաների այդ խաղը` մնում է միայն գուշակել:

Համենայնդեպս, անգամ չորս օր առաջ Մալթայի հավաքականի հետ հաղթական խաղում Հայաստանի հավաքականը ցույց տվեց դժգույն ֆուտբոլ: Ինչո՞վ կբացատրվի այս ամենը` դժվար է ասել: Փաստը միայն այն է, որ հավաքականն ակնհայտորեն լավ վիճակում չէ, ինչի մասին ոչ միայն պաշտոնական այս ընտրական խաղերն են վկայում, այլ նաև վկայում էին դրանից առաջ անցկացրած մի քանի ընկերական հանդիպումները: Մինչդեռ, մեր հավաքականը դեռևս չի հանդիպել իր ընտրական խմբի ուժեղագույն հավաքականների՝ Իտալիայի, Դանիայի, Չեխիայի հետ: Անկասկած է, որ նրանք շատ ավելի զորեղ թիմեր են և ներկայիս խաղով Հայաստանի հավաքականը ոչ մի շանս չի կարող ունենալ նրանց հետ հանդիպումներում:

Մյուս կողմից, սակայն, պետք չէ, իհարկե, ողբ անել և տեղի ունեցածը դարձնել ողբերգություն: Ի վերջո, անհաջողություններ ունենում են նաև ուժեղագույն հավաքականները: Պարզապես պետք է ճիշտ հետևություններ անել դրանցից, դասեր քաղել ու աշխատել: Ամեն ինչի հիմքը աշխատանքն է, հետևողականությունը, ազնվությունն ու համառությունը: Սա Հայաստանի համար կարծես թե մշակութային խնդիր է՝ հասարակական մշակույթի խնդիր: Եվ այդ խնդրին մենք բախվում ենք կյանքի բոլոր ոլորտներում, և միայն բացառիկ դեպքերում ենք կարողանում հաղթահարել այդ խնդիրը, ինչպես, օրինակ, շախմատում: Միևնույն ժամանակ, պետք է խոստովանել, որ այդ խնդիրը գալիս է նաև ընդհանուր հասարակական-քաղաքական մթնոլորտից, թելադրվող արժեքներից: Ի վերջո, հասարակությունը տեսնում է, որ ժամանակակից Հայաստանում բարձր դիրքի և հարստության են հասնում ոչ թե ազնվությամբ, աշխատանքով, հետևողականությամբ և համառությամբ, այլ հակառակը: Հայաստանում հաջողության հասնելու համար պետք է լինել պատեհապաշտ, երկդիմի, անօրեն, անազնիվ, անարդար և հաճախ նաև բիրտ: Այս մթնոլորտը ոտնատակ է տալիս աշխատանքն ու ազնվությունը որպես արժեք, ու այն դառնում է դեֆիցիտ, այն պահելը պահանջում է գրեթե գերմարդկային ջանքեր, ու պատահական չէ, որ ոչ բոլորն են կարողանում դա ապահովել, և օրինակ` շախմատիստների մոտ դա ստացվում է բացառիկորեն, իսկ ահա ֆուտբոլիստների մոտ մենք տեսնում ենք, որ կան լուրջ խնդիրներ, հոգեբանական խնդիրներ, որոնց նպաստում է նաև ամեն ինչում սթափությունն ու պրոֆեսիոնալիզմը ստվերող ուռա-հայրենասիրությունը:

Արդյունքում, փոքր հաջողությունը դառնում է ոչ թե նոր և ավելի մեծ հաղթանակների հիմք, այլ արհեստականորեն ուռճացվում է և դառնում պարտության նախադրյալ: Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ներկայիս ելույթները հետաքրքրական են ոչ միայն մարզական և երկրպագուական այդ տեսանկյունից, այլ նաև հենց հասարակական մշակույթի դրսևորումներից մեկը որպես, այդ մշակույթի ազդեցությունն ու արատների ստվերը իր վրա կրող դրսևորում որպես: Մաղթենք, որ մեր ֆուտբոլիստները ուժ գտնեն իրենց մեջ նախ գիտակցելու թե՛ ֆուտբոլային, մարզական, և թե՛ մերձֆուտբոլային, հասարակական-մշակութային խնդիրները, ու նաև հաղթահարելու դրանք: Վհատվելը ճանապարհ չէ, ճանապարհը աշխատանքն է, սեփական սխալների վրա սովորելու իմաստնությունը, դրանք ընդունելու համարձակությունն ու շտկելու կամքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում