«Գյումրի» գարեջրի գործարանում տեղի ունեցած դանակահարության հետ կապված գրասենյակը տարածել է հաղորդագրություն, որում ասված է.
«Բալասանյան ընտանիքի որևէ անդամ թիկնապահներ չի ունեցել:
Վեճը տեղի է ունեցել ոչ թե գործարանի տարածքում, այլ գործարանի տարածքից դուրս:
Վեճը տեղի է ունեցել ոչ թե գործարանի աշխատակիցների հետ, այլ կողմնակի անձանց հետ, որոնց ինքնությունը պարզվում է:
Հետագա մանրամասները պարզելու համար խնդրվում է դիմել հետաքննությունը վարող իրավապահ մարմիններին, այլ ոչ թե հիմնվել փողոցային ասեկոսեների վրա»: