Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Խերարդ Պիկեն համոզված է, որ իր խաղընկեր Սեսկ Ֆաբրեգասն այս տարի անցկացնելու է հրաշալի մրցաշրջան:
«Սեսկն իրեն շատ լավ է զգում: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ ունենում է վերելքի ու վայրէջքի ժամանակաշրջան: Մենք ընդամենը երեք խաղ ենք անցկացրել, իսկ մարդիկ արդեն խոսում են, որ Ֆաբրեգասը ձմռանը լքելու է «Բարսելոնա»-ն: Սեսկի տրանսֆերի դիմաց տալիս են այնպիսի գումարներ, ինչպիսիք Սեսկի իրավունքների համար ներդրել է հեˊնց «Բարսելոնա»-ն: Իսկ երբ մի բան չի ստացվում, սկսվում են ասեկոսեները: Դա ինձ դուր չի գալիս: Սեսկը հանգիստ ու վստահ է. կարծում եմ՝ նա հրաշալի մրցաշրջան է ունենալու»,- ասել է Պիկեն:







































