Սեպտեմբերի 10-ին սկսվել են «Սոված խաղեր» ֆիլմի շարունակության նկարահանումները: Ֆիլմի երկրորդ մասը կկոչվի «Հրդեհի բռնկում»: Այս մասին նոր ֆիլմի ռեժիսոր Ֆրենսիս Լոուրենսը պատմել է YouTube վիդեոհոսթինգում տեղադրված հոլովակում:
Հաղորդվում է, որ նախատեսված նյութի մի մասի նկարահանումները կանցկացվեն Ատլանտայում: Այնուհետև ֆիլմի ստեղծողները մտադիր են տեղափոխվել Հավայա: Նախատեսված է նկարահանումներն ավարտել 2012-ի դեկտեմբերին: Ֆիլմը վարձույթ դուրս կգա 2013-ի նոյեմբերին:
Նկարահանման մեկնարկը նշելու նպատակով ֆիլմի ստեղծողները հայտարարել են երկրպագուների մրցույթ: Ակցիան կանցկացվի CatchingFireSweeps.com կայքում: Մրցույթի արդյունքներով` կընտրվեն 12 հաղթողները, որոնք հնարավորություն կստանան այցելել ֆիլմի նկարահանման հրապարակ:
«Սոված խաղեր» ֆիլմերը հիմնված են ամերիկացի գրող Սյուզեն Քոլինզի վեպերի եռերգության վրա: Հատկանշական է, որ 3 գրքի հիման վրա Lionsgate ստուդիան մտադիր է 4 ֆիլմ նկարահանել:
«Սոված խաղեր»-ի առաջին սերիան վարձույթի է դուրս եկել 2012-ի մարտին: Ռեժիսորը Գերի Ռոսն էր: 78 մլն դոլար բյուջեով ֆիլմը աշխարհում հավաքել է 685 մլն դոլար:










































