«Միլան»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին բացատրել է, թե ինչու են ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմի կազմը լքել հիմնական խաղացողները:
Ինչպես հայտնի է, «ռոսոներիներ»-ը բաժանվել են Ալեսանդրո Նեստայից, Ջանլուկա Ձամբրոտիից, Կլարենս Զեեդորֆից, Ալբերտո Ակվիլանիից, Ջենարո Գատուզոյից, Մարկ վան Բոմելից, Ֆիլիպո Ինձագիից, Տիագո Սիլվայից, Զլատան Իբրահիմովիչից, Տայե Տայվոյից և Անտոնիո Կասանոյից:
«Մենք սերնդափոխության կարիք ունեինք: Իհարկե, դա դժվար գործընթաց է, սակայն կյանքը շարունակվում է: Կարլո Անչելոտիի բախտն այդ հարցում բերել էր, քանի որ Գատուզոն, Ինձագին, Նեստան և Զեեդորֆը գերազանց մարզավիճակում էին նրա գլխավորության տարիներին:
Ես նույնպես կցանկանայի այդ խաղացողներին տեսնել իմ թիմի կազմում, եթե նրանք ունենային 7 տարի առաջվա մարզավիճակը: Կարծում եմ` պետք է հարգալից լինենք այն ֆուտբոլիստների հանդեպ, ովքեր մնացել են թիմում»,- մասնագետին մեջբերում է Football Italia-ն:






































