Saturday, 27 06 2026
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան

Պուտինը կգա՞, թե՞ չի գա

Հայաստանում սեպտեմբերի 15-ին մեկնարկում է ՀԱՊԿ զորավարժությունը, որին մասնակցելու է մոտ 2000 մարդ` ՀԱՊԿ անդամ երկրների զորամիավորումներից: Հայաստանում տեղի են ունենալու ըստ էության աննախադեպ մասշտաբի զորավարժություններ, որտեղ կփորձարկվեն ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերը:

Զորավարժություններն անցկացվելու են մինչև սեպտեմբերի 19-ը: Դրանք տեղի էին ունենալու սեպտեմբերի 3-ից մինչև 8-ը, սակայն Հայաստանի խնդրանքով հետաձգվել են: Թեև ասվել էր, որ հետաձգումը տեխնիկական պատճառներով է, այսուհանդերձ` իրականում երևի թե բուն պատճառն այն էր, որ սեպտեմբերի 5-6-ին Երևան էր այցելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը: Իսկ մինչ այդ էլ տեղեկություններ կային, որ զորավարժությունների շրջանակում Հայաստան է այցելելու նաև ՌԴ նախագահ Պուտինը: Երևի թե Պուտինը չէր ցանկացել միաժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ լինել Երևանում կամ տարածաշրջանում:

Սակայն մոտենում են զորավարժությունները, իսկ Պուտինի այցելության մասին կարծես թե մինչ օրս խոսք չկա: Բոլորին է հայտնի` երբ Պուտինը պետք է այցելի Հայաստան, մի քանի օր առաջ սկսում են ձեռնարկվել անվտանգության ակտիվ միջոցառումներ: Սակայն առ այսօր կարծես թե նման բան չկա, երևանյան դիտահորերը որևէ մեկը չի եռակցում, որ հանկարծ Պուտինի մեքենայի դիմաց որևէ մեկը հորից դուրս չգա: Որևէ այլ միջոցառումներ նույնպես չեն իրականացվում: Այս ամենը կասկածի տակ է դնում Պուտինի հայաստանյան այցը: Չկան նաև տեղեկատվական հրապարակումներ այցի մասին:

Մինչդեռ Երևանում Պուտինին քաղաքական շրջանակները սպասում էին երևի թե անհամբեր, որպեսզի նրա սեպտեմբերյան այցի ընթացքում հայաստանյան քաղաքական ուժերին տրվեին, այսպես ասած, ցուցումներ ու հանձնարարականներ: Պատահական չէ, որ նրանք հասարակությանը նախապատրաստում էին սեպտեմբերին` հայտարարելով, որ տեղի են ունենալու քաղաքական վերադասավորումներ: Բոլորը սպասում էին Պուտինի այցին ու մեսիջներին, և եթե այցը հանկարծ չկայանա, ապա մեծ է հավանականությունը, որ Հայաստանի քաղաքական ուժերը, համակարգչային լեզվով ասած՝ կկախվեն: Այդժամ հարկ կլինի «ռեսթարտ» անել հայաստանյան քաղաքական դաշտը, թեև կարծես թե թվում է, որ այդ դաշտի «պրոցեսորն» այնքան հին է արդեն, որ անգամ «ռեսթարտը» չի օգնի:

Իհարկե, դեռ ժամանակ կա, և բոլորն, անշուշտ, դեռ սպասում են նրան, սակայն այստեղ, հնարավոր է, որոշակի վերանայումներ են տեղի ունեցել օգոստոսի ընթացքում, երբ Սերժ Սարգսյանն ինքը ընդհատեց արձակուրդը ու մեկնեց Մոսկվա: Սպասվում էր, որ Պուտինի հետ այդ հանդիպումը կլինի բավական լարված, սակայն դրանից հետո հնչած հայտարարությունները բավական հանդարտ էին, ինչը վկայեց, որ, այդուհանդերձ, Պուտինը կարևոր հարցերի պատասխաններ ստացել է Սերժ Սարգսյանից և կարիք չունի սպասելու, թե երբ է գալու սեպտեմբերը:

Այնպեսոր` Հայաստանի քաղաքական դաշտում երևի թե պետք է մտածեն` ինչ անել, երբ չի գալիս սեպտեմբերը: Թեև, անշուշտ, պետք չէ կորցնել հույսը, որ Պուտինը կգա: Չէ՞ որ Հայաստանի քաղաքական դաշտի մեծ մասի հույսը նա է, ու հենց դրա համար էլ Հայաստանի հասարակությանը չարժե հույս դնել այդ դաշտի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում