Եգիպտոսի մայրաքաղք Կահիրեում սկսվել է Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցով «Իսլամական քառյակի»՝ իսլամական 4 պետությունների՝ Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Իրանի ներկայացուցիչների հանդիպումը: Այս մասին հաղորդում է եգիպտական Al-Nile հեռուստաալիքը:
Հանդիպումը տեղի է ունենում Եգիպտոսի ԱԳՆ Դիվանագիտական ակումբում, պետությունները դրանում ներկայացված են արտգործնախարարների օգնականների մակարդակով: Ըստ հեռուստաալիքի տեղեկության՝ «իսլամական քառյակը» իր աջակցությունն է հայտնել ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի՝ Սիրիայի հարցերով նոր հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմիին և հանդես է եկել քաղաքական մեթոդներով Սիրիայի հակամարտության դադարեցման օգտին:
Միջազգային խմբի ստեղծման նախաձեռնությամբ օգոստոսի սկզբին Մեքքայում տեղի ունեցած Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում հանդես էր եկել Եգիպտոսի նախագահ Մուհամմադ Մուրսին:











































