Friday, 19 06 2026
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ինչո՞ւ է աղմկում Զատուլինը․ Ալխաս Ղազարյանի պարզաբանումը
Ռուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում
Ընդդիմության հետ մեկտեղ կորել են նաև իրենց սպասարկող լրատվամիջոցները․ ՀՀ շահն իրենց չի հետաքրքրում
11:30
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
ՔՊ-ի համար որևէ խոչընդոտ չի ստեղծվել ՀՀ շահերը սպասարկելու վերաբերյալ․ Հովհաննիսյան
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Աշոտ Եղիազարյան նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Վանդակի սիրահար ընդդիմադիրը խոսում էր «ճգնամաժից»․ ո՞ւր են դրանք ընդհանրապես․ Հովհաննիսյան
11:10
Ուկրաինայում ռուսական նոր հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայաստանի զօրութենական բարեկամը՝ Հունգարիան. «Նոր Յառաջ»

«Նոր Յառաջ»-ը գրում է. «Մամուլի մէջ, համացանցի վրայ, հունգարական դեսպանատուներուն առջեւ… ամենուրէք կը կարդանք ու կը լսենք Սփիւռքի նախարարութեան, զանազան հայկական, համահայկական հաստատութիւններու բողոքի յայտարարութիւնները՝ Հունգարիոյ կառավարութեան որոշումին դէմ։ Հունգարիոյ հետ դիւանագիտական յարաբերութիւնները խզելու նախագահ Սերժ Սարգսեանի որոշումէն ետք՝ գիտական, կրթական ճիւղերու վերաբերող հայաստանեան հիմնարկներ ալ, ինչպէս՝ Ազգային Ակադեմիան, Պետական համալսարանը, …յայտարարած են իրենց պաշտօնական կապերու խզումը։ Բարեբախտաբար, Հանրապետութեան նախագահը պահ մը ժողովուրդը զգուշացուցած է, որ Հունգարիոյ դրօշակները չայրէ, որովհետեւ հունգարացի ժողովուրդը մեղք չունի իր կառավարութեան առած որոշումին մէջ։

Միաժամանակ ժողովրդական բողոքի հսկայ ալիք մը ծաւալած է Հունգարացիներու մօտ, հազարաւոր անձեր ցոյցի դիմած են, վարչապետին հրաժարականը պահանջած։ Հունգարները ազատատենչ են, անցեալին հերոսաբար ըմբոստացած են սովետական բանակին դէմ։ Ողջմտութիւնը կը թելադրէ զօրակցիլ ժողովրդական ընդդիմադիր շարժումին եւ անկախ կազմակերպութիւններու, մտաւորականներու, համալսարանականներու, որպէսզի անոնք ալ իրենց կարգին իրենց կառավարութենէն պահանջեն սրբագրումը գործուած սխալին։

Ոճրագործ Սաֆարովի յանձնումէն ետք, դատելով միջազգային կազմակերպութիւններու մեղկ դատապարտումներէն՝ մէկ բան կը յստականայ, որ այս պահուս խստապահանջութիւն եւ պատասխանատւութեան գիտակցութիւն կը ցուցաբերեն միայն Հունգարացիները, ինչպէս նաեւ՝ շատ մեծ համակրանք հայկական կողմին նկատմամբ։

Մարգարեանի սպանութեան օրէն՝ Արեւմուտքը որոշ հեռաւորութեամբ մօտեցած է այս արարքին ցեղապաշտական բնոյթին, հակառակ անոր որ ոճիրը պատահած է ՕԹԱՆ−ի կեդրոնատեղին։ Բոլոր այն արժէքները՝ ժողովրդավարական սկզբունքներու յարգանք, մարդկային իրաւունքներ, արդարադատութիւն, ցեղային խտրականութեան կանխարգիլում, զորս կը դաւանին եւ կը պահանջեն գերտէրութիւնները, ոտնակոխուած ըլլալով հանդերձ, դեռ անոնցմէ ոչ մէկը համարձակեցաւ խստագոյն լեզուով դատապարտելու Ազէրպայճանը, որ հերոսացուց ոճրագործը։

Ի՞նչն է պատճառը՝ տնտեսական շահերը. ինչ որ կը հետաքրքրէ Արեւմուտքը՝ բարիդրացիութիւնն է, ոչ−պատերազմական վիճակը, որպէսզի կարելի ըլլայ քարիւղը նաւթահորերէն ապահով կերպով փոխադրել մինչեւ սպառման վայրերը։ Բայց, անկասկա՛ծ, նաեւ Հայաստանի ներքին քաղաքական կեանքին մէջ զինուորականներու սպանութեան պարագային՝ պետութեան անարդար վերաբերումը։

Ռազմական ճակատէն հեռու սպաննուած զինուորականներու պարագան, միշտ ալ հարցադրումներու եւ ամբաստանութիւններու առջեւ կը դնէ իշխանութիւնները։ Այս էր պարագան 2011 Ապրիլին՝ Թուրքիոյ բանակի զինուոր Սեւակ Պալըքճըի իր թուրք զինակիցին կողմէ սպանութեան, որ սկիզբը ներկայացուեցաւ իբր անուշադրութեան հետեւանքով պատահած արկած, սակայն յետագային ապացուցուեցաւ թէ ցեղապաշտական ոճիր էր։ Այս դէպքը մեծ հակազդեցութիւն չունեցաւ արտասահմանի մէջ։

Մնաց Թուրքիոյ հայկական միջավայրին դատը, որ կապուեցաւ Հրանդ Տինքի դատին։ Երկրորդ՝ սպայ Վահէ Աւետեանի սպանութիւնը, որ Հայաստանի քրէաօլիկարխիկ միջավայրի գործօնը բեմի առաջ կը բերէ, որ անյապաղ արդար դատական հետապնդումի կը կարօտի։ Եւ երրորդ՝ Մարգարեանինը, որուն ցեղապաշտական բնոյթը դատավճիռով փաստուած է, սակայն հակառակ բարոյագիտական սկզբունքներուն՝ հերոսացուած է անոր մարդասպանը։

Սաֆարովի ներման անընդունելի սխալը Հայաստանին տուաւ բարոյական մեծ առաւելութիւն մը, որ կամքն ու քաջութիւնը պէտք է ունենայ զայն օգտագործելու՝ ի շահ Հայաստանի ներքին արդարադատական համակարգի անբասիր բարեկարգումին եւ արտաքին ճակատի վրայ՝ Արցախի պետականութեան ամրապնդումին։ Այս պահուս հունգարացի ժողովուրդը իր կառավարութեան ձախաւեր գործին պատճառով կը ներկայանայ հայութեան ցաւակից։ Պէտք է աշխատիլ, որ անոր այս համակրանքը դառնայ համաժողովրդական քաղաքացիական շարժում՝ յօգուտ միջազգային ճանաչումի եւ արդարութեան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում