Ադրբեջանական 1news.az-իփոխանցմամբ՝ վաղը ԵԱՀԿ-ն հերթական դիտարկումն է անցկացնելու հայ-ադրբեջանական շփման գծում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ դիտարկումն անցկացվելու է Օմարի շրջանում: Հայկական կողմից դիտարկումն անցկացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշչիկը և նրա դաշտային օգնական Խրիստո Խրիստովը:
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն անցկացնելու ենԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Ժիրի Աբերլեն և անձնական օգնական Ուիլյամ Փրայորը:









































