Monday, 15 06 2026
Վանաձորում երեխան ընկել է գետը, դեպքի վայր են մեկնել փրկարարները
Բելառուսի տարածքից Ուկրաինայի դեմ «երկրորդ ճակատ կբացվի՞»
17:50
Մերձավոր Արևելքում չի կարող լինել խաղաղություն, քանի դեռ Լիբանանը կրակի մեջ է. ֆոն դեր Լայեն
Արարատ Միրզոյանն ու Յոհան Վադեֆուլը քննարկել են Հայաստան-Գերմանիա գործընկերության հարցեր
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կիրականացվի ծառերի սրսկում
17:42
Զելենսկին հայտնել է, որ Պուտինը մերժել է իր հրավերը՝ բանակցություններ վարելու G7-ի գագաթնաժողովի շրջանակում
Վթար Բռնակոթ գյուղում. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն
17:35
Թեհրանը համաձայնագրի ստորագրումից հետո կկարողանա նավթ վաճառել. Իրանի ԱԳՆ
17:30
Ֆոնդային շուկաները կայունացել են, իսկ նավթի գները՝ անկում ապրել
Սրբուհի Գալյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի առաջիկա 7 տարիների նոր ռազմավարությունը
ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը
17:17
Ճապոնիան պատրաստ է միանալու Իրանի դեմ պատժամիջոցների վերացմանը
Հայաստանից 30 կազմակերպություն Փարիզում մասնակցում է պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին
17:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Իրանի հետ ապագա համաձայնագրի իրականացման համար․ Արաղչի
17:08
Suebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար
17:04
Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:58
Անհրաժեշտ է ամեն ինչ անել ԱՄՆ-Իրան շրջանակային համաձայնագիրը կյանքի կոչելու համար․ Մակրոն
Լյուքսեմբուրգում հանդիպել են Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները
16:54
Ռուբեն Ամորիմը կգլխավորի «Միլանը»
16:50
Ռուսաստանը հերքել է Կիև-Պեչորյան մայրավանքին հարվածելու մասին լուրերը
Ավարտվել է «Երևանի գինու օրեր» փառատոնը
ԵՄ-ն ամուր կանգնած է Հայաստանի կողքին․ Էստոնիայի ԱԳ նախարար
16:30
Իսրայելը մտադիր չէ իր զորքերը դուրս բերել Լիբանանից
Աննա Հակոբյանը Նյու Յորքում կմասնակցի Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի ամենամյա միջոցառմանը
Մոսկվան ակնկալում է պահպանել լավ հարաբերություններ Երևանի հետ. Նարիշկին
Միրզոյանն ու Կոսը քննարկել են տնտեսական բաղադրիչի խթանման ուղղությամբ կոնկրետ մեխանիզմները
Դեռ հույս ունեմ, որ Հայաստանի ղեկավարությունը կգործի իմաստուն կերպով. Նարիշկին
Երևանի քաղաքապետարանը Կիևյան կամրջի փակ լինելու ընթացքում առաջարկում է այլընտրաքային ուղեգծեր
Իսրայելը դուրս չի գա հարավային Լիբանանից. իսրայելական կողմի առաջին պաշտոնական արձագանքն ԱՄՆ-Իրան համաձայնությանը

Ահաբեկչության դեմ պայքարի մոռացության մատնված ճակատը

Վերջին տասնամյակում, հատկապես 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո, Արեւմուտքի մեծ մասը շարունակում էր միջազգային ահաբեկչությունը համարել մարդուն սպառնացող ամենամեծ վտանգը։ Այդ իսկ պատճառով մեծ ռեսուրսներ էին ներդրվում այդ չարիքի դեմ պայքարելու նպատակով։

Սակայն, ցավոք, ԱՄՆ-ի ներխուժումն Աֆղանստան եւ Իրաք (այս անգամ` առանց ՄԱԿ-ի թույլտվության) հարուստ պետությունների մարտավարական մտածողության մեջ ի հայտ բերեց ռազմական նկրտումների գերակայությունը։ Դրան զուգահեռ` զարգացող երկրները շարունակում են տառապել զանգվածային աղքատությունից, էնդեմիկ հիվանդություններից, սննդի պակասից, սոցիալական ահռելի բեւեռացումից։ Եվ սրանք ավելի մեծ տառապանք են պատճառում մարդկությանը, քան ահաբեկչություններին հետեւած վնասները։

Հետեւաբար, անհրաժեշտ է ժամանակակից գլոբալ մարտահրավերները դիտարկել երրորդ աշխարհի երկրների տեսանկյունից։ Մենք արդեն մեծ դաս ենք քաղել ահաբեկչություններից եւ խռովություններից. ոչ մի երկիր, որքան էլ ինքնաբավարարված լինի, չի կարող կողքից անտարբեր նայել, թե ոնց են որոշ երկրներ դեռեւս դիմակայում, իսկ որոշ երկրներ` խորտակվում։

Զարգացող երկրների մեծ մասի տեսանկյունից` միջազգային հարաբերությունների անկայունությունը, որն արտահայտվում է ահաբեկչություններով, պարտիզանական ռազմական գործողություններով եւ նախազգուշական հարվածներով, որոնցով Ամերիկան է սպառնում իր թշնամիներին, բարդացնում եւ խորացնում է սոցիալ-տնտեսական խնդիրները եւ կասկածներ է ծնում գլոբալացման նպատակահարմարության վերաբերյալ։ Իհարկե, բոլորս էլ սկսում ենք գիտակցել, թե որքան խախուտ է այդ գործընթացը, որքան արագ են շուկայական մեխանիզմները զրոյի հավասարվում մշակութային դիմակայության պայմաններում, ինչը բխում է տնտեսական, քաղաքական շահագործումից, սոցիալական անարդարությունից։

Ըստ որոշ գնահատումների` զարգացած երկրների բնակիչները 74 անգամ հարուստ են (մեկ շնչի հաշվով) աղքատ երկրների բնակիչներից։ Այսօր հողագնդի բնակչության մեկ քառորդն ապրում է օրական մեկ դոլարից պակաս միջոցներով, իսկ Համաշխարհային բանկի տվյալներով` 1,2 մլրդ մարդկանց օրական ծախսը, Արեւմուտքի գներով, կազմում է մեկ համբուրգեր, երկու շիշ ոչ ալկոհոլային խմիչք եւ երեք շոկոլադե սալիկ։ Ըստ ՄԱԿ-ի պարենային եւ գյուղատնտեսական կազմակերպության տվյալների` ամեն օր 815 միլիոն մարդ, նրանց թվում` 200 միլիոն երեխա, քաղցած է պառկում քնելու։

Ակնհայտ է, որ պետք է ակտիվացնել գլոբալ աղքատության հաղթահարմանն ուղղված ջանքերը: Աղքատությունն այսօր դարձել է չարության, նախանձի եւ հուսահատության օջախ, իսկ դա պատրաստի մեքենա է բռնության եւ մահապարտ ահաբեկիչների արտադրման համար։

Անցած տարի Մեծ ութնյակի երկրների միջեւ կնքված 18 ամենաաղքատ երկրների (16-ն՝ Աֆրիկայում, 2-ը՝ Լատինական Ամերիկայում) պարտքերի դուրսգրման համաձայնագիրը հոյակապ, սակայն ոչ բավարար մեկնարկ էր։ Առավելագույն պարտքով 100 պետություն շարունակում է զգալ 2,3 տրիլիոն դոլարի պաշտոնական պարտքի բեռը, ինչը նրանց համար ՄԱԿ-ի «Հազարամյակի մարտահրավերների» շրջանակներում բարդություններ է ստեղծում ազգային ծրագրերի ֆինանսավորման հարցում, որը 2015 թվականի նախաշեմին աղքատության կրկնակի կրճատում է նախատեսում։

Անձնական անվտանգության եւ տնտեսական բարեկեցության հարցում ահռելի անդունդը հաղթահարելու համար Ազգերի միավորմանը կպահանջվի մշակել փոխադարձ պատասխանատվության նոր մշակույթ։ Ֆիլիպինների կառավարությունն առաջարկել է առժամանակ չվճարել պարտքերի պլանային մուծումների կեսը, փոխարենը ներդրումներ կատարել ծառատունկի, մաքուր ջրով, բնակարաններով ապահովելու, առաջին բժշկական օգնություն ցուցաբերելու, սանծառայության, բազային ուսում ստանալու, ճանապարհաշինության, էկոլոգիապես մաքուր տուրիզմի ոլորտներում։

Սակայն ինքնապահովումը կարող է անհասանելի նպատակ մնալ այնքան ժամանակ, քանի դեռ հարուստ երկրները կողմնակից են ազատ շուկայական հարաբերություններին եւ առեւտրին միայն այն ժամանակ, երբ դա իրենց է ձեռնտու։ Նույնիսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանն է նախազգուշացրել, որ գլոբալացման ալիքը կարող է խորտակել ոչ միայն նավակները, այլեւ մեծ նավերը։

Մեծ ութնյակի երկրներն ու համաշխարհային ալյանսը, որի ղեկավարն Ամերիկան է, չպետք է միայն ահաբեկչությունը սանձելու մասին մտածեն։ Նրանք պետք է ուշադրություն դարձնեն նաեւ մարդկանց անվտանգության բոլոր բնագավառներին, դրանց թվում` նրանց բարեկեցությանը եւ անվտանգությանն ամենուրեք՝ ե’ւ տանը, ե’ւ աշխատավայրում։ Եվ մարդկանց հավատը պետք է վերականգնեն ոչ թե ահաբեկիչներին եւ ծայրահեղականներին մեկուսացնելով, այլ իրենց առաջադրած արժեքներով, բարձրագույն նպատակներով եւ աղքատ երկրների բարգավաճմանն աջակցելով։

Սակայն ամենակարեւորն այն է, որ մեր առաջնորդներն այսօր կարողանան ստեղծել սկզբունքորեն նոր աշխարհակարգ, որին մասնակից լինեն բոլոր ժողովուրդները` տոգորված արժանապատվության զգացումով, արդարության հանդեպ հավատով։

Ֆիդել Վալդես Ռամոսը Ֆիլիպինների նախկին նախագահն է, ներկայումս՝ Հանուն խաղաղության եւ ասիական տնտեսական զարգացման Բոաո ֆորումի Ռամոսի հիմնադրամի նախագահն է:

Սույն հոդվածը տպագրվում է Project Syndicate-ի թույլտվությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում